25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Поезд ушёл, целуй теперь рельсы “

Արևելյան Գործընկերությունը, որպես գործընթաց, անցնելով զարգացման բավական հաջող փուլ, այնուամենայնիվ, ունեցավ ամրագրման անհաջող հանգրվան: Բոլոր մասնակից վեց երկրներից հավանաբար միայն Վրաստանի մասով ԵՄ-ի ակնկալիքները կբավարարվեն:

Հայաստանը, ինչպես արդեն պարզ էր, իր գեոտնտեսական հարաբերություններն էլ կառուցելու է հյուսիսի իր դաշնակցի հետ: Ինչպես փոխանցել է ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանը, արդեն պատրաստ է տեքստը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, որտեղ Հայաստանին առնչվող հատվածում ասվում է, որ պետք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայվեն և թարմացվեն: 

Այսինքն՝ Եվրոպան գնում է ծրագրային դրույթների փոփոխության, որը կներառի ՀՀ-ԵՄ հարաբերությունների որակական նոր մակարդակը, ինչը հաշվի կառնի ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու իրողությունը, կառուցվածքային փոփոխությունների մակարդակը: Կարճ ասած՝ նոր իրավիճակում “поезд ушёл, целуй теперь рельсы” կոնտեքստն է:

Որ Վիլնյուսն Արևելյան գործընկերության ծրագրի ամփոփման անհաջող հանգրվաններից էր, վկայում է փաստաթուղթը, որտեղ նշվում է, թե կողմերը “վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում”:

Առաջին հայացքից թվում է, թե գործընթացին բովանդակային նոր տեսք է հաղորդվում, սակայն քաղաքականությանը հաճախ ներհատուկ է “ռեգրեսիվ պրոգրես” վիճակը, երբ չկա գործընթացի տրամաբանական հանգուցալուծում, ապա այն “կոմպենսացվում” է փաստաթղթային ձևակերպումներով:

Դիվանագիտության և քաղաքական ծրագրերի պատրաստման կաճառում՝ Եվրոպայում, այս ամբողջի տեսական և գործնական նշանակությունը շատ լավ են հասկանում, սակայն նրանք երբեք չեն հրաժարվի իրենց որդեգրած ծրագրից, որը կոչվում է աշխարհաքաղաքական մրցակցություն:

Եվ դրա առաջին ծիլերը կարելի է նկատել հենց հռչակագրի նախնական տեսքում. “Յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը և նպատակները”: 

Սրանով Բրյուսելն իրեն հատուկ դիվանագիտական ոճով հասկացնում է մասնակից երկրներին, որ այսուհետ “սուվերենությունը” կդիտարկվի որպես սկզբունքային կատեգորիա քաղաքական-դիվանագիտական հարաբերություններում: Այսինքն, եթե այդ երկրները ենթարկվեն ճնշումների Ռուսաստանի կամ, ինչու չէ, այլ պետությունների կողմից, ապա այլևս չակնկալեն միջամտություն Բրյուսելից: Պատկերավոր ասած՝ “դուք սուվերեն եք, դուք էլ կլուծեք ձեր սուվերենության խնդիրները”: Փաստորեն, այսպես Եվրոպան դիվանագիտական նուրբ սպառնալիքով այդ երկրներին հիշեցրեց ռուսական կոշտ ուժի մասին, որը նշանակում է, որ նրանք դեռ կապավինեն Բրյուսելի օգնությանը:

Դառնալով Հայաստանի պատվիրակության ղեկավարմանը նախագահի կողմից՝ պետք է ասել, որ այն նշանակում էր, Հայաստանի կողմից ՀՀ-ԵՄ հարաբերությունների այնպիսի մակարդակի պահպանում, որը կունենա կանոնակարգային բնույթ, ինչով էլ հնարավոր կլինի սահմանել պարտավորությունների որոշակի մակարդակ:

Թեև վերլուծական որոշ շրջանակներում խոսք գնաց, որ դա արվեց նրա համար, որպեսզի բարձր մակարդակով ընդգծվի Վիլնյուսյան գագաթնաժողովի տապալումը, սակայն դա ավելի շատ գրադացիա է, քան իրական վերլուծություն:

Յուրաքանչյուր գործընթացի կարևորություն պետք է դիտարկել դրա մասնակիցների ներկայացուցչականության  մեջ. որքան բարձրաստիճան կազմ ունի, այնքան կարևորություն է տրվում գործընթացին:

Նախագահի ներկայությունը միայն խոսում է իրադարձության կարևորության մասին, այլ կերպ ասած՝ նախագահը չի գնում ասելու, թե որքան անկարևոր է միջոցառումը, դրա համար նա ենթակաների մեծ բանակ ունի, ովքեր երբեմն հենց դրա համար են “օգտագործվում”: Իսկ թե որքան համարժեք կպատասխանի Բրյուսելը, կիմանանք շատ շուտով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ