09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ գործունեություն: 

«Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանը կարևոր գործընկեր է իրենց համար և վստահեցրել, որ Երևանում հոկտեմբերի 14-ից մեկնարկող համաժողովում քննարկվելու են նաև մեր երկրում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությունները:

Աշխարհում գործում է ավելի քան 30 հազար Ռոթարի ակումբ, 1 մլն 200 հազար անդամներով, որոնք  միավորված են «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության մեջ: Ռոթարին իրականացրել է 4 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ  բարեգործական ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 3 մլն դոլարի ծրագրեր Հայաստանում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ