10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Աղոթք հայ զինվորի համար

ՏԵ’Ր Ի’Մ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի կարծյալ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ, որը բնավ ՍԱՀՄԱՆԸ Չէ նրա…
Վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի փոխարեն, որ չհաջողեցին: Պապերի, ապուպապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց ՍԵՐՆ ու ԿԱՐՈՏԸ՝ սեփական երկրի ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ նկատմամբ…

ՈՎ ԲԱՐԵԳՈՒԹ ՏԵ’Ր, ամեն օր լսում ես նրանց մայրերի ԶՈՐԱԿՑՈՂ օրորոցայինները, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով ՀՈՒ’ՅՍԸ, ՀԱՎԱ’ՏԸ և ՍԵ’ՐԸ փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…
Թույլ տու’ր, որ ՎՍՏԱՀԵՆ ՔԵԶ, և նրանց բախտն ու ճակատագիրը հանձնեն քո կամքին…

ՏՈՒՐ ՈՒԺ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ և ԱՆՀՆԱՐԻՆԸ դարձրու ՀՆԱՐԱՎՈՐ, որ ՀԱ’Յ զինվորն ինքը ճանաչի իր իսկ երկրի ՍԱՀՄԱՆՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ, և ԸՆԾԱՅԻՐ նրան՛ Ի’Ր ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ…

Փա~ռք Քեզ՛ ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻԴ,
ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ Ա Մ Ե~Ն..

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ