17 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Քրիստոսը սովորեցնում է երկու կարեւոր բան

image1

«Եվ ամեն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի»: (Մատեոս 19:29)

Երբ Պետրոսը հարցրեց Հիսուսին, որ իրենք՝ աշակերտները թողեցին ամեն բան ու հետևեցին Քրիստոսին, ի՞նչ է սպասվում իրենք։ Հիսուս պատասխանեց, որ ինչից հրաժարվեցիք, կստանաք հարյուրապատիկը։

Հարցի մեջ հաշվենկատություն կար։ Հիսուս Պետրոսին սաստելու փոխարեն, պատասխանում է հարցին՝ երկու կարևոր բան սովորեցնելով։

ա. Ով պայքարում է Քրիստոսի հետ, կիսում է նաև Նրա հաղթանակը։ Տերը սովորեցնում է, որ մենք կոչված ենք պայքարելու։ Առաքինության ու բարի գործերի նպատակը Աստծուն պարտքի տակ գցելը չէ, կամ անակնկալ պարգև ստանալը։ Մեր պարտքն է բարիք գործելը, դրանով Աստծուն լավություն չենք անում։ Իսկ պարգևը, որ տալիս է Աստված, ոչ թե մեր վաստակն է, այլ՝ Իր սիրո արտահայտությունը։

բ. Քրիստոնյան միշտ ստանում է ավելին, քան զոհաբերում է։ Մենք ձգտում ենք արդար լինել, սակայն Քրիստոս մեզ սովորեցնում է անել ավելին՝ Իր օրինակին հետևել։ Մեր վերջնական նպատակն արդար ճանաչվելը չէ, այլ՝ հոգևոր աճը, հավատքի զորացումը և կատարելության ձգտումը:

19

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ