27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ից վատ բան է լինելու

«ՀՀ-ում ԱԱԾ, բան… նման բաներ գոյություն չունեն: Այն ժամանակ, երբ Սամվել Բաբայանը հրամանատար էր ու իր հաջողությունները կռում էր մարտի դաշտում՝ թշնամու դեմ կանգնած, այ է՛ն ժամանակ պիտի Սերժ Սարգսյանին ասեին՝ ով է Սամվել Բաբայանը: Նա կասեր՝ Աստծու պես բան է:

Հիմա էլ բռնել, փակել են ազգային հերոսին, իսկական գեներալին, նրան, ով իր ուսադիրները  վաստակել է մարտի դաշտում: Հիմա ի՞նչ են անելու», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Իգլայի  հայտնի գործին:

«Այն, որ Սամվել Բաբայանի հետ խնդիր ունեն, դա հաստատ գիտեմ, նա պետք է նստի: Ում հետ խնդիր ունեն՝ պետք է նստեցնեն», – նշեց  Գուրգեն Եղիազարյանը:

«Սասնա ծռեր», Սարի թաղ, ավելի վատ բաներ կլինեն: Հիմա ակտիվ մասսան դրսում է գտնվում, բայց եթե իրավիճակն այսպես շարունակվի, նույնիսկ այստեղի ոչ այդքան ակտիվ մասսան կարող է մի օր չհամբերել», – եզրափակեց Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ