09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Կարեւոր է իմանալ, թե ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո, որպեսզի չվնասեք ձեր առողջության։

Ծխել

Ծխելն ընդհանրապես առողջության համար վտանգավոր սովորույթ է, սակայն պարզվում է, ուտելուց անմիջապես հետո ծխելը էլ ավելի վնասակար է։ Ծխելուց անմիջապես հետո ուտելը, ըստ մասնագետների, նույնն է, որ միանգամից 10 ծխախոտ ծխես։ 

 

Մրգեր ուտել

Մրգերը պետք է ուտել նախքան ճաշը եւ ոչ թե դրանից հետո։ Մրգերը դժվար են մարսվում, իսկ երբ այլ սնունդից հետո ես ուտում, էլ ավելի է դժվար մարսվում, եւ ստամոքսի խնդիրների է հանգեցնում։

 

 

Քնել

Երբ ուտելուց անմիջապես հետո պառկում եք քնելու, քնի հետ խնդիրներ են առաջանում, ստամոքսն է ուռչում, սկսում ցավել։ Գիտնականները պարզել են նաեւ, որ դա կարող է կաթվածի հանգեցնել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում նաեւ երեկոյան քնելուց առնվազն 3 ժամ առաջ վերջին անգամ ուտել։

 

Լողանալ

Երբ ուտելուց անմիջապես հետո ցնցուղ եք ընդունում, արյան հոսքը մեծանում է դեպի ձեռքերը եւ ոտքերը, ստամոքսում արյան շրջանառությունը վատանում է։ Դա ազդում է ստամոքսի վրա եւ փորացավեր է առաջացնում։

 

Թեյ խմել

Ուտելուց անմիջապես հետո թեյ խմելը խանգարում է օրգանիզմում երկաթի յուրացմանը։ Իսկ երկաթի պակասը կարող է լուրջ հիվանդությունների հանգեցնել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ