09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«ԵԼՔ»-ում ամեն ինչ կանեն, բացի մի բանից (տեսանյութ)

«Մենք ունենք հստակ ժամանակացույց, որ բացի այն, որ բոլոր թեկնածուները մարզերում հանդիպումներ են ունենալու բնակչության հետ, կա նաև հստակ ծրագրային ժամանակացույց, որ համապետական թեկնածուների մասնակցությամբ տարբեր վայրերում  փոքր կամ մեծ հավաքներ են լինելու: Ես գոհ եմ քարոզարշավի մեկնարկից ընդհանուր առմամբ, մարտի կեսերից հետո հավանաբար ավելի ակտիվ փուլ կմտնի»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ-ից տարածքային ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանը:

«Ելք» դաշինքի տարածքային ցուցակով նույն առաջադրված թեկնածու Վիկտոր Ենգիբարյանն էլ ասաց, որ իրենք արդեն բավական ակտիվ քարոզչություն են տանում, քաղաքացիներին ներկայացնում են իրենց ծրագրերը:

Արթուր Եղիազարյանի խոսքով՚  միշտ էլ հայ հասարակությանը խոստումներ են տվել, հեքիաթներ են հրամցրել, բայց Դանշանկցության ծրագրի վերաբերյալ գնահատականն արդեն տրվել ՝է՝ ավելի պրագմատիկ է, լուծելի է այս 5 տարվա կտրվածքով:

Վիկտոր Ենգիբարյանն էլ իրենց ծրագիրն է համարում լրիվ իրագործելի:

Հարցին, թե խորհրդարան անցնելու դեպքում իրենց ուժերն ում հետ են պատրաստ համագործակցել, ՀՅԴ-ականը պատասխանեց. «Հանուն պետական շահի, հայրենիքի կարելի է նույիսկ սատանայի հետ համագործակցել, պարտադիր չի, որ դա լինի կոալիցիա, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ էլ համագործակցության»: Իսկ  «Ելք»-ի ներկայացուցիչն արձագանքեց, թե իրենց դաշինքը կքննարկի բոլոր ուժերի հետ համագործակցությունը, բայց ոչ ՀՀԿ-ի: «Սատանայի հետ մենք չենք համագործակցի, որովհետև դա երբեք չի բերում դրական արդյունքների, ապագան ցույց կտա, թե խորհրդարանում ինչ դասավորվածություն կունենան քաղաքական ուժերը»:

Առավել մանրամասն՚ տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ