08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը գաղտնիքը կբացի

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը հացադուլի 30-րդ օրը դադարեցրեց այն:

«Հայրս  արդեն բավականին ծանր վիճակում է: Նա դադարեցնում է հացադուլը, սակայն այն կվերսկսի հունվարի 9-ից: Պահանջը մնում է նույնը, եթե չկատարվի  որոշ գաղտնիքներ կբացահայտվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանի որդին:

Նա ընդգծեց, որ հայրը վստահ է և պատրաստ է խոսել թաստերով:

Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  ՖելիքսՑոլակյանի հետ:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ