08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ “պախմելից” դուրս գալ. Հրապարակ

Երեկ հետ կեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին “գոլդ” համարներով մեքենաների “հավաք” էր: Միայն Գեւորիկը չկար: Պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է Աժ:

ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երեւանաբնակ ընկերների հետ մի տասը “կռուգ” պտտվեցին գրասենյակի ու կառավարության շենքի շուրջ` մինչեւ ժամը լրանա:

Ամենաուշը եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ու խիստ գործնական մտավ նիստերի դահլիճ: Ոտքի վրա էր Արմեն Աշոտյանը, որն “Ազատություն” ռ/կ-ի համար նկարվելուն զուգահեռ տանտիրոջ նման դիմավորում էր եկողներին, այդ թվում եւ կառավարության նոր ու հին անդամներին, ճանապարհում նիստերի դահլիճ:

Ծրագրի քննարկումից անմիջապես հետո` ժամը 7-ին, ՀՀԿ խորհուրդը, քննարկումից հոգնած, գլուխներն ուռած, ուղիղ գնաց Սամվել Լիմինդրովիչի “Փարվանա” ռեստորան, որտեղ հնչելու էր Երեւանի ընտրությունների վերջին ակորդը.

Տարոն Մարգարյանը եզրափակիչ քեֆի էր հրավիրել ողջ իշխանական էլիտային` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ “պախմելից” դուրս գալ, որովհետեւ երեկոյան գործադիր մարմնի նիստն է, որտեղ պետք է հաստատվի կառավարության ծրագիրը, քննարկվեն ՀՀԿ-ականների առաջարկությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ