08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նաիրիտցիները զայրացած են. երթ նախագահական նստավայր /վիդեո/

Այսօր՝ հունիսի 23-ին կառավարության հերթական նիստի օրը իրենց բողոքի ակցիան իրականացրին Նաիրիտ գործարանի նախկին և ներկա աշխատակիցները: Նրանց պահանջը մեկն է՝ գործարանի վերագործարկում:

Նշենք, որ նաիրիտցիները գործարանի վերագործարկման հարցով արդեն դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, նրանց արձագանքել է ՀԱԿ-ն ու  «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանն ու ՀԱԿ պատգամավորները խոստացել են  Բաղրամյան պողոտայում լսել նրանց առաջարկությունները եւ միասնական պլան մշակել։

«Մենք ներկայացնում ենք «Ալյանս» կուսակցությունը, արձագանքել ենք նաիրիտցիների կոչին և պատրաստակումություն ենք հայտնել մասնակցել այսօրվա ակցիային մեր աջակցությունը հայտնելով մեր մասնակցությամբ: «Ալյանս» կուսակցությունը միշտ այնտեղ է որտեղ ժողովուրդը և ժողովրդի շահը:Մենք այսօր Նաիրիտցիների հետ պահանջում ենք «Նաիրիտ»-ի վերագործարկումը, որովհետև «Նաիրիտ»-ը այն կառույցն է` որի վերագործարկումը մեծ օգուտ կտա Հայաստանի տնտեսությանը և հայ ժողովրդին»,-լրագրողների հետ զրույցում նշեց  «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան  Քոչարյանը:

Ավելի ուշ նաիրիտցիները երթով շարժվեցին Բաղրամյան 26, որտեղ նախագահին հասցեագրված նամակ հանձնեցին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ