26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե գումար լիներ, կգտնեինք ավելի արդյունավետ եղանակներ /վիդեո/

Ես չեմ կարծում, որ տեսախցիկները որևէ հարց են լուծում: Ինձ թվում է` սա նման է մի անիմաստ զբաղմունքի, գումար վատնելու: Այս մասին

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոր Ընտրական օրենսգրքի փակ քննարկման ավարտից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ  ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու  հետ կապված հարցերին

«Եթե գումար լիներ, ես կարծում եմ, կգտնեինք ավելի արդյունավետ եղանակներ հանրային վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ բարձրացնելու համար: Դա ամենաէական լուծումը չէ: Բայց եթե գտնվի դոնոր կազմակերպություն և ասի, որ գումար եմ տրամադրում, տարեք, դրեք տեսախցիկներ…»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Վերջինս շեշտեց, որ դեմ է տարածքային ցուցակները բացառելու գաղափարին:

«Ես դեմ եմ դրան: Մեր քննարկումները ցույց են տալիս, որ իսկապես չենք կարող դա ընդունել: Ամենավատ բանը կարող է լինել, երբ տարածքը չզգա, որ ունի իր պատգամավորը խորհրդարանում»: Իսկ ինչ վերաբերվում է ցուցակները մարքելուն Հարությունյանն ասաց, թե պետք է ուշադիր լինեն բոլոր ցուցակներին՝ առանց տարանջատում մտցնելու՝ երկրում ապրողների և մեկնածների միջև: «Մենք առաջարկել ենք տեխնիկական լուծում, որ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգով լուծվեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«4+4+4» ձևաչափի մասին խոսելով` Դավիթ Հարությունյանը  նշեց, որ ինքը մասնակցելու է քննարկմանը: Իսկ քննարկումը բաց, թե փակ ֆորմատով կանցկացնի, Հարությունյանը հստակ չնշեց:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ