09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը ոչ մի վարկած չի բացառում

 ”Պարույր Հայրիկյանի տրամադրությունը բավականին բարձր է, որովհետև ինքն էլ է զգում, որ իր վիճակը  լավ է: Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ինքը ոտքի կկանգնի”,- այսօր ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանին այցելեուց հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Վարչապետը զրուցել է Հայրիկյանի հետ և նրա ներկայացմամբ` նախագահի թեկնածուն, ում դեմ մահափորձ է կատարվել, լավ տրամադրություն է ունեցել և կատակներ է արել։ Հայրիկյանը վարկածներ առաջ չի քաշել, միայն ասել է, որ ինքը թշնամիներ չունի:

Վարչապետը լրագրողներին նաև ասաց, որ ոչ մի վարկած պետք չէ բացառել, ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ է եղել:

 

 

Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ  իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ընտրություններում չխաթարվի հավասարության սկզբունքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ