19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք գնալու ենք եվրոդատարան. «Հրապարակ»-ը աբսուրդ է համարում

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն դատարանի հրապարակած վճռի հետ: Հիշեցնենք, դատարանն այսօր բավարարեց հայցվոր կողմի`  Պ նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի» դատական գործով հայցը:

Օրաթերթը պետք է հերքի և իր կայքից հեռացնի դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը:

«Դատարանի այս վճիռը միանգամայն կանխատեսելի էր. նույնքան կանխատեսելի, որքան որ հանրաքվեի արդյունքը: Պատահական չի, որ հենց այսօր այն հրապարակվեց: Մենք դիմելու ենք վերաքննիչ դատարան: Դատական ընթացքի վերաբերյալ կարող եմ ասել, որ ամբողջ ժամանակ մենք այդպես էլ չլսեցինք այն նախադասությունը, որը հերքման ենթակա է։ Այս իմաստով սա աբսուրդ դատավարություն էր:

Ի՞նչը մենք պետք է հերքենք: Այն, որ Ռուզաննա Խաչատրյանի մասին գրե՞լ են: Բայց նա ինքն է այս նույնը պնդել իր ՖԲ էջում։ Մի խոսքով, անարդար վճիռ էր, մենք գնալու ենք եվրոդատարան։ Վստահ ենք, որ Հայաստանի որևէ դատական ատյան պաշտպանության նախարարի դեմ վճիռ չի կայացնելու»:

Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանը պահանջում է հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը համացանցից եւ հերքել «իրականությանը չհամապատասխանող» փաստերն ու զրպարտող տեղեկությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ