08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը` Ջաղինյանին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրային հեռուստադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին առաջարկում է հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում ընդգրկել հոգևոր հաղորդումներ:

«Հանրային հեռուստաընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նաև քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը: Գոհ ենք, որ կա «Շողակաթ» հեռուստաընկերություն, որը Մայր Աթոռի օժանդակությամբ իրականացնում է հոգևոր հաղորդումների հեռարձակում: Բայց համաձայնեք, որ «Շողակաթը» հեռարձակման այն տիրույթը չունի, որն ունի Հանրային հեռուստառադիոընկերությունը:

Այդ կապակցությամբ ունեմ առաջարկ. հնարավո՞ր է 2016 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում ընդգրկել հաղորդումներ, որտեղ մեր հոգևոր հայրերը կներկայացնեն Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և, ինչու չէ, նաև երևելիների պատմությունները»,- Շարմազանովը հավելեց, որ նման հաղորդումները կօգնեն նաև աղանդների դեմ պայքարում:

Ջաղինյանը ընդունեց Շարմազանովի առաջարկը և խոստացավ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել` պատրաստելու հոգեւոր հաղորդումներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ