09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժպտում էր սիրելի Ֆլորան եւ հորդորում չարտասվել…../վիդեո/

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց այսօր մի քանի երիտասարդներ մոմավառություն էին կազմակերպել` ի հիշատակ հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի: Ըստ նրանց, որ այս մոմավառությամբ փորձում են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին եւ հայ ժողովրդին ապացուցել, որ  երգչուհու հիշատակը միշտ վառ կպահեն իրենց սրտերում:

Աստիճանաբար երիտասարդների շարքերը համալրվում էին եւ մոմավառությանը միանում էին տարբեր տարիքի մարդիկ: Զարմանալի էր, բայց շարականներ երգելուց հետո երիտասարդները սկսեցին երգել Ֆլորա Մարտիրոսյանի երգացանկից: Հետո նրանց միացան միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները: Երգում էին խրոխտ, երգում էին քաղցր, երգում էին արտասվելով, բայց հավատով, որ երգչուհու անունն եւ երգերը չեն մոռացվի: Երգերին հետեւց ասմունքը: Իսկ Ֆլորա Մարտիրոսյանը վերեւից իր ժպիտով կարծես ոգեւորում էր բոլորին եւ հորդորում՝ մի արտասվեք, լացը լաց կբերի, այլ երգեք ու պարեք, պարեք Սասնա պարը, որ մի օր ամբարած հայերով Մասիսի գլխին պարեք…..

 

Մոմավառության արարողությունը  տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ