20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շիրակում անասնաբուժական կենտրոն, Երևանում` նոր հյուրանոց

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է     «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  ծրագրի շրջանակում:  Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Գործադիրն «Էրեբունի» պետական արգելոցի պահպանության բնականոն գործընթացն ապահովելու համար հաստատել է  արգելոցի սահմանների նկարագիրն ու տարածքի չափը: Անհրաժեշտություն է առաջացել արգելոցի տարածքներն ընդլայնել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24,87 հա անտառային ֆոնդի և 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին` փոխելով դրանք հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի:

Կառավարությունն ընդունել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպման մասին» որոշում, որի նպատակն է հանրությանն ընձեռել լողափից անարգել օգտվելու և հանգիստը կազմակերպելու հնարավորություն: Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում նախատեսվում է ստեղծել  հերթական հանրային լողափ:

ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան), գտնվող անշարժ գույքը փոխանակել ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի հետ: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել:  Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում  կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես,  տնտեսական ակտիվության առումով:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով  անհրաժեշտություն է առաջացել  մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով պետական  սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդրվի հեռուստաընկերության  կանոնադրական կապիտալում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ