09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1997 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ