20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպիտակում ՀՀՇ-ական Անանիկը համեմատվում է ՀՀԿ-ական թեկնածուի հետ

Փետրվարի 12-ին կայանալիք Սպիտակի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը:

Վերջինս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը  ներկայացրել էր թիվ 29 ԸԸՀ, բացի նախընտրական գրավի մուծման անդորրագրից:

Միայն առաջադրման  վերջին օրը նա կտրոնը ներկայացրեց հանձնաժողովին: Սպիտակում խոսում են, թե ՀՀՇ-ական թեկնածուի գրավը` 500 հազար դրամ վճարել է հանրապետական քաղաքապետը: “Ինչու պիտի ես վճարեի նրա փոխարեն: Ոչ նման բան չի եղել”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպիտակի գործող քաղաքապետը:

Մեր այն դիտարկմանը թե պարզապես այլընտրանքային թեկնածու ունենալու համար, քանի որ բարեփոխված ԸՕ-ն թույլ չի տալիս մեկ թեկնածուով քվերակությունը,Սահակյանն ասաց. “Եթե Անանիկը չդներ, ես մեկին կգտնեի: Բայց համոզված էի, որ ինքը վերջին պահին կհասցնի”:

Մասնագիտությամբ մանկավարժ Անանիկ Նիկողոսյանը հերյուրանք համարեց  այն տեղեկությունը, որ գրավը մրցակիցն է վճարել: “Ես ինքս եմ գտել եւ կարծում եմ դա քննարկման էն հարցը չէ”,-ասաց թեկնածուն:

Ա. Նիկողոսյանը չգիտի ՀԱԿ-ը պաշտպանելու է իր թեկնածությունը, թե ոչ, բայց ՀՀՇ-ում այս օրերին քննարկումներ են:

Նիկողոսյանը իր եւ գործող քաղաքապետի շանսերը հավասար է գնահատում , բայց չի բացառվում, որ գրանցումից հետո հանի թեկնածությունը: “Եթե զգամ անհավասար պայքար է ծավալվում եւ թափանցիկ ընտրություններ չեն լինելու, ես կհրաժարվեմ պայքարից”,-ասաց Ա. Նիկողոսյանը:

Henaran.am-ի այն հարցին, թե այդ դեքպում 500 հազար դրամ գրավը կփոխանցվի պետբյուջե` թեկնածուն ասաց, որ “իր իմանալով հետ է ստանալու”: “Դե այստեղ գրավը էական չէ, դրա մասին չեմ մտածում, ուղղակի պիտի արդար պայքար լինի”,-ասաց ՀՀՇ-ական թեկնածուն:

Նշենք, որ ըստ ԸՕ-ի, եթե երկու թեկնածուներից մեկը  գրանցումից հետո է ինքնաբացարկ տալիս, ապա ընտրությունները համարվում է կայացած եւ մնացող  թեկնածուն քվեարկվում  է:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին քաղաքապետի ընտրություններ են նաեւ Հրազդանում: Այստեղ առաջադրվել են  Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը,  Հրազդանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին  պատգամավոր, ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանը եւ Հրազդանի համայնքապետի խորհրդական, ՀՀԿ-ական Հովհաննես Պրտավյանը:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ