08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թվայնացվել է հայ գրական ժառանգության դեռ 1-2 տոկոսը. գրադարաններն անցնում են թվայնացման

Հայաստանի 4 գրադարաններ` ԳԱԱ, ԵՊՀ, Ազգային եւ Բժշկական համալսարանի գրադարաններում մեկնարկել է  գրականության թվայնացման գործընթացը: “Թվայնացումը իրականում բավական բարդ աշխատանք է, սակայն հասկանալով հարցի կարեւորությունը, գնացինք այդ քայլին”,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Նա նշեց, որ գործընթացը սկսվել է 2001թ-ից` էլեկտրոնային քարտարանի ներդրմամբ, մի քանի տարի անց, 2006թ անցան տեքստային  նյութերի թվայնացմանը:

Սկզբնական շրջանում թվայնացման գործընթացը ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտը, որից հետո ֆինանսական օգնությունն իր ձեռքը վերցրեց պետությունը` կարեւորելով թվայնացումը, որպես 21-րդ դարի պահանջ:

‘’Ազգային գրադարանը հայագիտական խոշոր պահոց է, եւ այստեղ պահվող եզակի նմուշները, հատկապես հայ պարբերական մամուլը, շատ ավելի կարիք ունի թվայնացման, քանի որ ոչ միայն թերթերի գույնն է տարեցտարի խունանում, այլ որակն է ընկնում, փշրվում’’,- ասաց Տիգրան Զարգարյանը` հավելելով, որ իր ղեկավարած գրադարանում շուրջ 5 միլիոն գրականություն  պետք է թվայնացվի: Ավելի պատկերավոր ասած` թվայնացվել է Ազգային գրադարանի պահոցի դեռ 1-2 տոկոսը, իսկ թե երբ կավարտվի թվայանացումը, Ազգային գրադարանի տնօրենը դժվարանում է ասել, քանի որ դա ահռելի բարդ եւ ծավալուն աշխատանք է:

Բանախոսը նշեց նաեւ, որ առկա է թվայնացման բազմալեզու  միջավայր, բարձր է հաճախությունների թիվը, կարդում են աշխարհի բոլոր ծայրերից, ստանում են շատ շնորհակալական նամակներ, այնպես որ, Տ.Զարգարյանը համաձայն չէ այն մտքին, որ հասարակությունը գիրք չի կարդում:

‘’Համացանցում անվճար դրված են գրքերը, այսինքն այն վերածվել է օն-լայն գրադարանի, կա ներբեռնելու հնարավորություն’’,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը` տեղեկացնելով, որ ընթերցասերները կարող են այցելել www.flib.sci.am, www.nla.am հասցեներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ