02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: էդվարդ նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 26-ին, Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկել են իրավիճակը Արցախի եւ Ադրբեջանի միջև շփման գծում:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության վրա

Ապրիլի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Նախարար Նալբանդյանը նշեց. «Որպես այստեղ հավատարմագրված դեսպաններ, դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ տեղի են ունենում երթեր, ցույցեր։ Լավատեղյակ եք, որ Հայաստնում խաղաղ հավաքների անցկացումը ոչ միայն երաշխավորված է օրենքով, այլև պատշաճ կերպով ապահովվում է։ Հստակ է, որ […]

Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեցին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդվարդ Աղվանի Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրարկությանը

Ապրիլի 12-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ: Հանդիպման օրակարգում էին և հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Այդ համատեքստում ՖՄԿ պատվիրակության անդամները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ […]

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 6-ին կայցելի Մինսկ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի վարչությունից, Է. Նալբանդյանը Մինսկում մասնակցելու է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։ Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են հազարամյակների խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկ Էնգելին

Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ, նրա հետևողական ջանքերն ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։ Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման […]

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի […]

Էդվարդ Նալբանդյանը Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցության համաժողովին

Իտալիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 15-ին Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նաեւ ելույթ կունենա այնտեղ:  

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնում է Դանիա

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ