22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2023

Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն նոր ատոմակայանի կառուցումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «‎Գազպրոմի», «‎Ռոսնեֆտի», «‎Ռոսատոմի» ներկայացուցիչներ։https: Ermenihaber.am-ը,հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում է, որ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։ Թուրքական իշխանամետ «‎Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է […]

Ամիսներ անց տեղի ունենալիք նրա ինքնաասուլիսում կհնչի հետյալ տեքստը

Պարագլուխն իր այսօրվա ինքնաասուլիսում հայտարարել է, թե «միջազգային մեծ կոնսոլիդացիա ունենք ՀՀ–ի տարածքային ամբողջականության շուրջ»: Պատկերացնու՞մ եք այս հայտարարության ամբողջ ողբերգականությունը: Ամիսներ անց տեղի ունենալիք նրա հաջորդ ինքնաասուլիսում, առանց չափազանցության, կհնչի հետևյալ տեքստը. «Ճիշտ է, մեզ չհաջողվեց երաշխավորել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը` միջազգային դերակատարների մեղքով, բայց Երևանի քույր քաղաքները պատրաստ են ամեն ինչով աջակցել մեզ Երևանը […]

24 գերի ազատ է արձակվել: Բաքվի բանտերում 100-ավոր հայ գերիների մասին «0» արձագանք

Շաբաթներ տևած բանակցություններից հետո այսօր առավոտից ուժի մեջ մտած զինադադարի արդյունքում Համասը ազատություն է շնորհել գերեվարվածների առաջին խմբին, որոնց մեջ կային Իսրայելի 13 քաղաքացիներ և 10 թաիլանդցիներ։ Քառօրյա զինադադարի արդյունքում Համասը ազատ կարձակի 50 գերիների Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց։ Հիշեցնենք, զինյալները հոկտեմբերյան անսպասելի հարձակման ժամանակ գերեվարել էին 237 հոգու։ Այս մասին հաղորդում են միջազգային […]

ԵԱՏՄ քվոտայով Հայաստանը կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստին քննարկվել և որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել։ Հայաստանի համար քվոտան կազմել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց:

Բաքվի հաջորդ զոհը Շուշիի Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին է /ֆոտո/

Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս […]

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության . Էրդողան

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։ Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է […]

Տեղումներ չկան

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը և 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 28-ին կնվազի 7-10 աստիճանով։ Երևանում […]

Բացի թուրքի ձեռքով գրված պատմությունից, մնացած բոլոր դեպքերում պատմության մեջ դու մնալու ես որպես հողատու եւ կապիտուլյանտ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացի թուրքի ձեռքով գրված պատմությունից, մնացած բոլոր դեպքերում պատմության մեջ դու մնալու ես որպես հողատու եւ կապիտուլյանտ։ Նիկոլ Փաշինյանն ասում է.«Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն»… Նախ.դու ՝ ու՞ր,Պապ թագավորն ՝ ու՞ր։ Պապը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի