08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2023

Բաքուն պատրաստվում է պատերազմի, Երեւանը՝ խաղաղության

Իսրայելական զենքի նոր խմբաքանակն արդեն Ադրբեջանում է, տեղեկացնում են հայ փորձագետները: Այսօր Բաքվում վայրէջք է կատարել իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական ինքնաթիռը։ Իմ դիտարկմամբ սա Իսրայելի սպառազինությամբ նոյեմբեր ամսվա առնվազն 5-րդ թռիչքն է։ Բաքուն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, Երևանը՝ խաղաղության։ Դժվար չէ կռահել, թե ով կհաղթի, եզրակացնում է Սերգեյ Մելքոնյանը:

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանգրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանգրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ «Համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու հրապարակային հայտարարության՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը», – այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ «X»-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրությունում։ Ըստ գրառման՝ Հայաստանը հավատարիմ […]

Ադրբեջանը չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճիշտ հակառակը՝ հիմա ժամանակավոր դադար է վերցրել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․ «ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ […]

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության. Պետդեպ

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների «տետատետ» բանակցությունը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», […]

Երևանում հայտնաբերվել է թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք […]

457 միլիոն դրամ՝ պարգեւավճարների համար

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։ Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։ Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», […]

Ինչո՞ւ է կառավարությունը դեմ «Հայաքվեի»՝ Արցախի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը. Փաստ

Օրենսդրության համաձայն, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը այս ամսվա վերջին պետք է քննարկվի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում, որից հետո, անկախ նրանից, գլխադասային հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա, այն ընդգրկվելու է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական […]

Եղանակը կտրուկ կփոփոխվի

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: Երևանում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի