22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 15, 2023

Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ, ինչո՞ւ Հայաստանը 2 ամսից ավելի է՝ չի ներկայացնում խաղաղության պայմանագրի իր տարբերակը

«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում է խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակի ներկայացումն Ադրբեջանին»։ Այդ մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։ «Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և առաջիկայում սպասվում է […]

Արարատ Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 14-ին Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային […]

Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ. Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանան ։ Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է […]

Խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր. Հրապարակ

Երեկ խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր, տպավորություն էր, որ իշխանությանն ու ընդդիմությանը Արցախն էր խանգարում՝ փոխըմբռնման մթնոլորտում աշխատելու, եւ հիմա, երբ Արցախը չկա, իշխանությունն ու ընդդիմությունը ո՛չ ձեռնամարտի են բռնվում, ո՛չ էլ նույնիսկ լեզվակռիվ են անում։ Ընդդիմության կառուցողական պահվածքն անգամ Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Ես ողջունում եմ միասնությունը, որն այսօր կա»։ ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ էլ […]

Իրականանալու է այս իշխանության երազանքը

Ես չեմ էլ կարող մեղադրել որեւէ մեկին: Հայաստանցին էլ ասում է` այս տունը, որ տալիս եմ վարձով, իմ ապրուստի միակ միջոցն է: Թեեւ ձեր ապրուստի միակ միջոցը կարող էիք մի քիչ տրամաբանական, մարդկային գներով տալ: Սա յուրաքանչյուրի խղճի հարցն է: Մարդիկ իրենց վերջին գումարը տվել են որպես երկու ամսվա տան վարձ եւ արդեն դեկտեմբերից կանգնելու […]

Մոսկվան պետք է պատրաստ լինի Հայաստանի հետագա որոշումներին. փորձագետ

Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ցույց է տալիս Երևանի շրջադարձը դեպի Արևմուտք, ՀԱՊԿ երկրների հետ դաշնակցային հարաբերությունները խզելու կուրս և ապագայում կարող է կասկածի տակ դնել ռուսական ռազմակայանի առկայությունը։ Հայաստան, ասում է ռազմական վերլուծաբան, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի […]

Ադրբեջանի վերադարձրած դիակների 70%-ը գլխատված էին, իսկ երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել, մարմիններն անդամահատված են եղել. Առավոտ

«Գետնին, որտեղ ընկած էին զոհված զինվորների մարմինները, հետքեր կային։ Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը։ Հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ։ Այդ տարածքից էլ հող ենք հավաքել, բերել ենք մեզ հետ, որ դիակները չգտնելու դեպքում, գոնե թաղելու բան ունենանք՝ նրանց արյունով թաթախված հողը»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ, այս մասին պատմել է Ցորի […]

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ հնարավորություն կա այդ բանակցություններն այլ մակարդակներում շարունակելու, այդ թվում՝ Վաշինգտոնում։ «Տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, Հայաստանը շարժվում է այդ օրակարգով։ Կառաջարկեի՝ Ադրբեջանը կենտրոնանար խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու վրա»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հիմնավոր կասկածներ ունի, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը։ «Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը»,- նշված է կառույցի ֆեյսբուքյան էջում: Կից լուսանկար է հրապարակվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի