Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ […]
Երեւանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաֆայել Լեմկինը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առաջ էր տանում Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի […]
Էդուարդ Շարմազանովին հարցրինք․ տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ նոր պայքար սկսելու եւ հաջողելու, վերջին 3 տարվա փորձերը` ընդդեմ օրվա իշխանությունների, արդյունք չտվեցին։ – Ես վերջերս գրել եմ՝ եթե չգիտես ինչ անել, պետք չէ անել այն, ինչ պատահի։ Ես դեմ եմ «ինչ պատահի» սկզբունքով ինչ-որ բան անելուն։ Պետք է ընդդիմությունը, ազգային ուժերը պայքարը շարունակեն։ Ակնհայտ է, որ թուրք-ՆԱՏՕ-ական, […]
Հոկտեմբերի վերջից Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի շրջակայքում երկրաշարժերի ակտիվության աճ է գրանցվել, Գրինդավիկի շրջակայքի բնակչությունը տարհանվել է ծծմբի երկօքսիդի հայտնաբերումից հետո: Իսլանդիայի հարավարևմտյան թերակղզում երկուշաբթի օրը հարյուրավոր երկրաշարժեր են տեղի ունեցել, և գիտնականների կարծիքով հրաբխի ժայթքում է սպասվում: Դա պայմանավորված է մագմայի ստորգետնյա գետով` մոտ 15 կմ երկարությամբ շիկացած հեղուկով, որը շարժվում է դեպի վեր՝ երկրի […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմական փաստեր, թե ի՞նչ է լինում սխալ վեկտորի ընտրության դեպքում։ 1920-ի սեպտեմբերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ 1920 թ. այս օրը ՝նոյեմբերի 15 -ին ՀՀ-ն ընդունեց Թուրքիայի վերջնագիրը։ Դրա հետեւանքը […]
ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին «Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները […]
ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի ֆինանսավորելու ցանկությունը հասել է նվազագույնի: Այս մասին գրում է The Washington Post-ը: Ըստ լրատվամիջոցի՝ԱՄՆ-ում շարունակվում են Ուկրաինային աջակցելու համար միջոցների հատկացման վերաբերյալ բանավեճը՝ լինի դա հաջորդ տարվա բյուջեի հոդված, թե առանձին ֆինանսական փաստաթուղթ։ Կոնգրեսի դեմոկրատները պնդում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել Ուկրաինային օգնության հարցը, որպեսզի բաց չթողնեն հաղթանակը, որը, ենթադրաբար, […]