Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված. պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա. Արարատ Միրզոյան
Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, թե 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ «Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ […]