Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չի տեսնում։ «Այն ուժերը, որ ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում. Ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են», – Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա։ […]
Երիտասարդ ցուցարարներն այսօր առավոտից ակտիվ իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում՝ ուսանողներին հորդորելով միանալ դասադուլին և ընդդիմության հայտարարած շարժմանը: Ցուցարարները Գեղարվեստի պետական ակդեմիայի մուտքի մոտ տեղակայեցին ՀՀ-ի և Արցախի դրոշները, ինչպես նաև գրություններով պաստառներ և գունավոր ծուխ արձակեցին: «Ուսանող ոտքի» ակցիա իրականացնող երիտասարդները նաև վանկարկումներով շրջեցին բուհում, կոչ արեցին բոլորին միանալ, թեև բուհն ըստ էության […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ ոստիկանները թիրախային են հարձակվել Լևոն Քոչարյանի վրա և նրան բերման ենթարկել։ «Իմ երկու օգնականին էլ են բերման ենթարկել։ Մենք պարզապես քայլում էինք, դրանից առաջ վերևում փողոց էինք փակել (Քոչար-Փափազյան խաչմերում), մի ժամից ավելի փակ պահեցինք, ոստիկանները չեկան։ Իրենք հատուկ եկան մի քանի հոգու տանելու, […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներին կոչ արեց իրենց նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին լուսանկարել։ «Որ պահին նկատում եք, որ ոստիկանները, հատկապես կարմիր ու սև բերետավորները որևէ բռնություն են գործադրում, որևէ գործողություն են իրականացնում, մեկ առ մեկ լուսանկարում եք դեմքերը։ Ազգն իր «հերոսներին» պետք է ճանաչի», – հայտարարեց Մանուկյանը: Նշենք, որ […]
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու✊???»։