24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Իշխանության վախը. Ժամանակ

Չնայած կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայնայն չի քննարկվի նաեւ ԱԺ առաջիկա քառօրյայում: Իշխանությունը մտավախություն ունի, որ դրա ընդունմանը հետեւող կրճատումները եւ գործազրկության նոր ալիքը կարող են ցնցումների պատճառ դառնալ, եւ դրա դեմն առնելու այլ ձեւ չգիտի, քան այդ փոփոխությունները հետաձգելը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Մյուսլի. պահոց կերակուրներից

Henaran.am-ը ներկայացնում է պահքային ևս մեկ կերակրատեսակ: Կես բաժակ հում վարսակի փաթիլները խառնում ենք մրգերի, չրերի, չամիչի և , ըստ ճաշակի, շաքարավազի կամ մուրաբայի հետ, վրան լցնում եռացրած ջուր: Այնուհետև պիալաի կամ բաժակի բերանը ծածկում ենք, թողնում ամբողջ գիշերը ,որ մնա: Առավոտյան այն արդեն պատրաստ կլինի և կարող եք ճաշակել ,ցանկալի է՝ անոթի: Ոչ պահքային օրերին […]

Չափից ավելի առօրյա հոգսեր քեզ վրա մի վերցրու

Չափից ավելի առօրյա հոգսեր քեզ վրա մի վերցրու և պահպանիր քո խաղաղությունն ու ապրիր Աստծո հետ: Թող ամեն ինչ ընթանա, ինչպես որ ընթանում է: Մենք պետք է ինքներս մեզ և մեր մերձավորներին վստահենք Տիրոջը: Տերն ամենուր է և առանց Նրա Նախախնամության, առանց Նրա թույլտվության երկրում ոչինչ տեղի չի ունենում: Երբ մենք արմատավորենք այս միտքը մեր […]

Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ընթացքում սատարող կեղծ օգտահաշիվները

Այսօր` մարտի 19-ին, Նիկոլ Փաշինյանը Մատենադարանի շենքում ասուլիս էր հրավիրել, որտեղ պատասխանում էր լրագրողների հարցերին: Եվ ինչպես նախկինում, այսօր էլ վարչապետի ուղիղ եթերում «ֆեյքային հրավառություն» էր: Antifake.am-ը ուղիղ եթերի ընթացքում սկսեց կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը, որի արդյունքները ներկայացնում ենք 2 կատեգորիայով. 1. Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման տեսանյութը հավանած (Լike) կեղծ օգտահաշիվներ, 2. Նույն տեսանյութին […]

Անգամ մեզ չսիրողները վստահ են, որ Հանրապետականն անցել է խորհրդարան, պարզապես, չեն թողել…

Պատասխան են տալու այն մարդիկ, ովքեր հոկտեմբեր ամսին կազմակերպեցին խորհրդարանի վրա հարձակումը: Ու անկախ այս ընտրություների որակից, ինչքան էլ ուզում են սազը ձեռքներին գովեն, դուրս եկեք փողոց ու Հայաստանի բնակիչներին հարցրեք` կեսից ավելին, անգամ մեզ չսիրողները վստահ են, որ Հանրապետականն անցել է խորհրդարան, պարզապես, չեն թողել… Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը:  

Կապանցի կինն ու տղամարդը խոշոր գումարներ են հափշտակել «օդնոկլասնիկի»-ի միջոցով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախաքննության ընթացքում […]

Նոր փաստեր «ապրիլյան պատերազմի» մասին

Մինչև 2016 թ.-ի ապրիլյան ռազմագործողություններն Ադրբեջանի զինուժը սահմանին պարբերաբար կազմակերպել է դիվերսիոն-հարձակողական գործողություններ՝ ընդհուպ մինչև ուսումնավարժական թռիչք իրականացնող մեր ուղղաթիռի խոցումը, որ տեղի ունեցավ 2014 թ․ նոյեմբերին։ Սա բոլորս ենք հիշում։ Բայց ի՞նչպես կարելի է մի քանի կորպուսի, բրիգադների, հատուկջոկատայինների և վերջապես գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ իրականացված լայնամասշտաբ և լայնածավալ թշնամական գործողություններն անվանել «դիվերսիա»։ Այս […]

Քաղաքացուց 20 հազար դրամ է պահաջել. հարուցվել է քրեական գործ

2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնում տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի