24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

Ակցիզային հարկի բարձրացմանը կհետևեն թանկացումներ. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով Հայաստանի սպառողական շուկայում տեղի ունեցող թանկացումներին՝ նշեց, որ զարմանալ պետք չէ, քանի որ թանկացումներ միշտ եղել են ու կլինեն՝ դա բնականոն ընթացք է, և ապրանքների գինը թելադրում է շուկան։ Ըստ նրա՝ թանկացումներին զուգահեռ՝ տեղի է ունենում նաև էժանացում, օրինակ՝ վերջին շրջանում մսի գինն էժանացել է։ Ինչ վերաբերում […]

Տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է. Գ. Գևորգյան

Ոչխարի գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ շատ են մորթի ենթարկում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որ ամենբարձր մակարդակով կոչ է արվում ոչխար պահել, բայց գլխաքանակը նվազում է: «Մենք ֆինանսավորելու ենք անասնապահությունը, նաև ոչխարաբուծությունը: Իրականում անասնապահությունը լրջագույն պոտենցիալներ ունի, քանի որ միայն տավարի մսի դեֆիցիտը […]

Հրապարակման հետքերով ոստիկանապետն անձամբ զանգել է լրագրողին, այսօր էլ նա սպառնալիքներ է ստացել

«Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին մի քանի օր առաջ կայքում հրապարակման հետքերով անմիջապես ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից հեռախոսազանգ է ստացել, այսօր էլ նրա պնդմամբ, ոստիկանության «ֆեյք» օգտատերերը սպառնում են իրեն ու իր ընտանիքի անդամներին։«Մի քանի օր առաջ Նարեկ Սարգսյանի (գտնվում է հետախուզման մեջ) և Վալերի Օսիպյանի մասին հոդված էինք հրապարակել։ Դրանից հետո ոստիկանությունը փորձում է […]

Ալիևին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին կրկնօրինակելու մեջ

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քաղաքացիների հետ տոնել է Նովրուզը: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Ալիևի և կնոջ լուսանկարները, սոցկայքերում սկսել են խոսակցություններն այն մասին, որ նա կրկնօրինակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կառավարության գործողությունները և անգործությունը Հայաստանում Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում. Լիդիան

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ  Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար: 2018թ.-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարի ծրագրի՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու համար երրորդ կողմի անկախ աուդիտ պատվիրելու մասին: Այժմ աշխատանքների շրջանակը նաև ընդգրկում է Ընկերության ԲՍԱԳ […]

Հայաստանի Հանրապետության հետ ոչ ոք սպառնալիքների լեզվով չպետք է խոսի. Էրիկ Գրիգորյան

ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր է իրականացնում Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարության կապակցությամբ, որ դիմելու են միջազգային արբիտրաժ ՀՀ-ի դեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ արդարադատության նախարարությունը պետք է իրավական կողմն ապահովի:   Ըստ նրա՝ քրեական գործը շարունակվում է, ներգրավված են միջազգային փորձագետներ, […]

Աստանան վերանվանվեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանը այսօր արագացված կարգով փոփոխություններ է կատարել Սահմանադրության տեքստում: Դրանց համաձայն, այսուհետ երկրի մայրաքաղաք Աստանան կոչվելու է Նուրսուլթան՝ ի պատիվ երեկ հրաժարական ներկայացրած Նուրսուլթան Նազարբաևի: Մայրաքաղաքի անվանափոխության առաջարկով հանդես էր եկել այսօր Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնած Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ոչ ոք ավելի նպատակային ձևով չէր կարող վարկաբեկել Վազգեն Սարգսյանի հիշատակը, քան սույն «գործիչը»

Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շիրխանյանը հանդես է եկել երկրորդ նախագահին ուղղված բաց նամակով: Մի կողմ թողնելով այդ «հանճարեղ» տրակտատի մեջ տեղ գտած ակնհայտ տրամաբանական ու փաստացի հակասություններն ու միտումնավոր խեղաթյուրումները, ինչը շատ բնորոշ է հեղինակի ապրած կյանքին և բարոյական սկզբունքներին՝ կարելի է արձանագրել մեկ իրողություն: Այն է՝ ոչ ոք ավելի նպատակային ձևով չէր կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի