03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2019

«Հեղափոխված» պաշտոնյաներն այլևս չեն թաքցնում բիզնեսները․ Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխությունի հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։ Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ […]

Իշխող ուժի պատգամավորներին զգուշացվել էր՝ չմասնակցել նիստին. Դրա համար պատճառ կար. Ժողովուրդ

Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում առաջին փորձից տապալվեց արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քվեարկության դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը: Նախատեսված ժամին նիստերի դահլիճում իշխող ուժից հաշված թվով պատգամավորներ էին ներկա։ Իսկ շատերն էլ, լինելով դահլիճի մոտ, ներս չէին մտել՝ ըստ ամենայնի զգուշացվելով, […]

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Ալիևի հետ հանդիպումը

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների […]

Ալիևի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպմանը՝ 1. Չկա որևէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։ 2. Համանախագահների և ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջև կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։ 3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։ 4. Բացակայում է […]

Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ. Ալիև

«Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում շարժ կա»,- այս մասին, պատասխանելով ТАСС-ի հարցին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի հումանիտար ակցիաներով։ Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ է մնացել, բանակցությունները վարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես որ եղել է շատ տարիներ,- ասել է նախագահ Ալիևը,- […]

Բողոքի ցույց ընդդեմ Մշակույթի նախարարության կամայականությունների

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։ Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության […]

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան […]

Նիկոլ Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է […]

Փաշինյան-Ալիև հանդիպումը բովանդակալից էր և արդյունավետ. ՄԽ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումն անվանել է բովանդակալից և արդյունավետ: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումը: «Երկար, բովանդակալից և արդյունավետ եմ գնահատում հանդիպումը, որը հնարավորություն տվեց ղեկավարներին ներկայացնել տեսակետները: Հաջորդ հանդիպման մասին կտեղեկացնեն վարչապետն ու նախագահը»,- հայտարարել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի