Սիրել թշնամուն՝ հնարավո՞ր է /վիդեո/
Մերձմոսկովյան Կրասնագորսկ քաղաքում կրակել ու սպանել են փոխքաղաքապետ Յուրի Կարաուլովին եւ քաղաքի էլեկտրահաղորդակցության բաժնի պետ Գրեգորի Կոտլյարենկոյին։ Պաշտոնյաներին սպանել են նրանց իսկ աշխատավայրում, հայտնում է НТВ-ն։ Ավելի ուշ սպանվել է նաեւ պատահական անցորդ։ Սպանության գլխավոր կասկածյալը բիզնեսմեն Ամիրան Գեորգաձեն է, իսկ սպանության պահի կադրերը հայտնվել են համացանցում։ Ինչպես հայտնի է դարձել, բիզնեսմենը պլանավորել էր Կրասնագորսկի […]
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում ԻՊ-ի զինյալների ծպտված ստորգետնյա բունկերի պայթեցման տեսանյութը: Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, բունկերների օդային հարվածների հետեւանքով ահաբեկիչներ են սպանվել, որոնց մեջ է նաեւ նրանց առաջնորդներից Սանաֆի ան Նասրը:
Ինչպես է 100 տարվա ընթացքում փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսած 1915 թվականը մինչ օրերս: Ավելի վաղ ներկայացրել էինք, թե ինչպես 100 տարվա ընթացքում փոխվել կանանց և տղամարդկանց նորաձևությունը:
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին անհարմար իրավիճակում է հայտնվում, երբ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ միանում է Ուկրաինայի հիմնը:
Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին` Հայաստան-Ալբանիա խաղից հետո երկրպագուները պահանջել են մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հրաժարականը: Հիշեցնենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:3 հաշվով :
Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին Խաղաղության հանրահավաքի ժամանակ երկու հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 95-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ կա 246 վիրավոր: Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Նախնական տեղեկություններով` պայթյունների հեղինակը «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումն է: Նշենք նաեւ, որ պայթյունի պահի կադրերը հայտնվել են համացանցում:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ներկայացվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` Կիեւի շրջանում գտնվող առանձնատունը: Առանձնատան տարածքում հսկայական տուն, եկեղեցի եւ եւս երկու շինություն կա: Ընդհանուր տարածքը 3.3 հեկտար է, հայտնում է “Сегодня”-ն:
























