10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԸՆՏՐԱՆԻ

«Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի։ Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը […]

Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբից Էլինար Վարդանյանը գրում է. Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։ Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 […]

Սերժ Սարգսյանը մասնակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության և Համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության և Համաշխարհային քաղաքական կուսակցությունների գագաթնաժողովին: Գագաթնաժողովի բացմանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը:    

Հայաստանում շատ ռիսկային է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը.Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Ոռոգման ջրի խնդրի լուծման համար ինչն է առավել կարևոր՝ ջուրը ինքնին, թե խելք՝ ջրային ռեսուրսները կառավարելու համար: Կարծում եմ, որ ֆերմերների համար նշանակություն չունի, թե ով և ինչպես է ղեկավարում գործընթացը, նրանց համար կարևոր է ջուրը ամբողջությամբ և ժամանակին ստանալ: Ընդհանուր առմամբ […]

Տեսականորեն երկու մեկնաբանություն կա․ Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելու հնարավորության մասին. tert.am

Մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, տեսականորեն երկու մեկնաբանություն կա այդ հարցին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ «Տեսականորեն երկու մեկնաբանություն է հնարավոր, որ նոր ուժեր չեն լինելու, ինչպես ասաց պարոն Մուկուչյանը, կա նաև իրավական մեկ այլ խմբի դիրքորոշում, […]

«Ընտրությունները գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները»․ Արա Աբրահամյան

Արա Աբրամյանի հայտարարությունը. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները: Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ: Արձանագրված են բազմաթիվ խախտումներ: Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, […]

Մեր հորդորն է` զերծ մնալ անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն եւ չվտանգել հայրենական մեր կյանքը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Սիրելի ժողովուրդ, Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր […]

ԱԳՆ գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն․ «Պատիվ ունեմ» դաշինք

Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնտակտային տվյալները չտրամադրելու վերաբերյալ, որում ասված է․ ««Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյայլները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։ Նախարարությունը մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով․ 1. Հարցումը պետք է […]

Ո՞ւմ ընտրել, որ պատերազմ չլինի. Էդգար Էլբալյան

  Էդգար Էլբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞ւմ ընտրել, որ պատերազմ չլինի․․․ • Քչերն են հիշում, որ 1992 թ․-ին, երբ անկախ Հայաստանում առաջին անգամ պիտի նշվեր հաղթանակի տոնը՝ մայիսի 9-ը, այն չնշվեց, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հանել էր դա տոնացույցից։ Այս և այլ անմիտ քայլերի հետևանքով մենք 1992 թ․ հունիսին ստացանք Շահումյանն ու Մարտակերտը դատարկող […]

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռի արձագանքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․ «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի