08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև նռնականետ

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնային գծի ողջերկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր […]

Մոսկվան ընդառաջ է գնում Անկարային

Ռուսաստանն ընդարձակել է Թուրքիայի քաղաքացիների համար կիրառող վիզային ռեժիմը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` 2016 թվականից սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը այժմ կտարածվի նաև ծառայողական և հատուկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը զգուշացրել է, որ Ռուսաստան մեկնել ցանկացող բոլոր տեսակի անձնագրեր […]

500.000 ԱՄՆ դոլար Արցախին, 2000-ական դոլար զոհվածների ընտանիքներին

Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին: Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի պատասխանատուն: 

ՀՀ նախագահը մեկնել է Արցախ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչխես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

49 վիրավորներից մեկի վիճակն է ծայրահեղ ծանր է

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին հոսպիտալում լրագրողների այսօր հայտնել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: «Նրանցից երեքը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ: Մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա երկու օր առաջ այստեղ է տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալից: […]

Մի հատ թաթիկով արեք Նազիկին. գեներալը պարգևատրեց Նազիկ Ավդալյանի ամուսնուն/վիդեո/

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պարգևատրել է առաջնագծում գտնվող Էրիկ Կարապետյանին` ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի ամուսնուն: «Մի հատ թաթիկով արեք Նազիկին, այս օրերին դարձավ չեմպիոն ու հաղթանակը նվիրեց մեզ ու կռվող ամուսնուն: Հայ ազգի պատիվը բարձր պահենք»: ԵԿՄ տարբեր պարգևներով պարգևատրվեցին առաջնագծում ծառայող մի շարք զինծառայողներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Գերմանիայում հայ երիտասարդները կրքեր են բորբոքում /ֆոտո/

«Ես անտարբեր լինել չէի կարող, մեկ շաբաթվա մեջ արագ որոշեցինք որևէ ակցիա անել ու, քանի որ գերմանացիներին որպես իմ հոբբի պարել էի սովորեցնում, հենց քոչարի պարելուց միտք առաջացավ, որ ինչու չէ նաև իրենց հրավիրենք միջոցառմանը»,- Ռեգենսբուրգում Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանի ուսանողուհի Աննա Բաբայանը, ով շաբաթ օրը խաղաղ ցույց էր նախաձեռնել հանուն Արցախի […]

Ինչու այդքան մեծաքանակ զոհեր տվեցինք /վիդեո/

«Քնած ժամանակ անգամ մեր աչքը պետք է արթուն լինի, որովհետև թշնամին նենգ է ու նրա  մատուցած անակնկալի արդյունքում թանկագին զոհեր ունեցանք: Մեր նետ ու աղեղը պետք է միշտ լարած լինի»,-այսօր «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը; «Այն, որ իրավիճակն անակնկալ էր մեզ համար, հենց դա էր պատճառը, որ նման մեծաքանակ […]

Թուրք երգչուհին պատասխանել է «եռագույն» զգեստի համար իրեն վիրավորող ադրբեջանցիներին

Թուրք երգչուհի և հաղորդավարուհի Հադիսե Աչքըգյոզը պատասխանել է  ադրբեջանական մամուլում իրեն ուղղված քննադատություններին ու վիրավորանքներին: Թուրքական «Haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ սոցցանցերում կատարած գրառմամբ երգչուհին նշել է, որ սովորաբար չի արձագանքում իր հասցեին հնչեցված խոսքերին և նախընտրում է լռել, քան տգետների հետ տգիտանալ: Դիմելով մասնավորապես «իր թուրքական ինքնության վերաբերյալ անհիմն մեկնաբանություններ անող փոքրոգի մարդկանց», Հադիսեն գրել է. […]

Ծանր գին վճարեցինք. Խաչիկ Մանուկյան /վիդեո/

«Այս  օրերին սահմանին տիրող իրավիճակը նոր անելիքներ առաջ քաշեց, և տեսանք, որ բազմաթիվ թերություններ ունենք:Մեր ունեցած կորուստներն իրեն թույլ չի տալիս ընթացքը հաղթական համարել` այդչափ կորուստների գնով ունեցածը հաղթանակ համարելը  ծանր է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: «Մենք տեսանք, որ ժողովուրդն է իրականում ոտքի կանգնողն ու պայքարողը, իսկ իշխանական թևը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված