15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ուշագրավ ակնարկ. ԱՄՆ դեսպանը բացում է ԼՂ կարգավորման շուրջ փակագծերը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը չի կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է որոշի` կարգավորման որ տարբերակին է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ […]

ՀՀ իշխանություններն ուշադրություն չեն դարձնում աշխարհաքաղաքական խնդիրներին. քաղաքագետ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարելիք այցելությունը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում է դիտարկում:  Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը կայցելի նաեւ Ադրբեջան եւ Վրաստան: Հրանտ Մելիք Շահնազարյանը սա պատահական չի համարում եւ նշում, Միացյալ Նահանգները փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել ու այցը այդ նպատակն ունի: Քաղաքագետի խոսքով, Բոլտոնի այցը կապված է […]

«Հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից». պաշտոնական Բաքվի ճշգրտումները

Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարևորագույն հարցերից է, ասել է Մամեդյարով: Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ անցկացրած 2 […]

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: […]

Քաղաքական զրո արդյունքով գագաթնաժողով

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրվել են երեւանյան17-րդ գագաթնաժողովի ավարտին հրապարակված «Երեւանյան հայտարարությունն» ու ընդունված բանաձեւերը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նշում է. «Հիմք ընդունելով հրապարակված փաստաթղթերը՝ պարզվում է, որ «Երեւանյան հայտարարության» մեջ որեւէ հղում չկա ղարաբաղյան հակամարտությանը, իսկ «Ճգնաժամային իրավիճակների, հետճգնաժամային իրավիճակների եւ խաղաղության հաստատման վերաբերյալ բանաձեւում» ղարաբաղյան հակամարտության մասին տեղ է գտել ընդամենը հետեւյալ պասիվ դիրքորոշումը. «Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]

Քանի անգամ է Ադրբեջանի զինուժը կրակոց արձակել. Արցախի Պն

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Առաքիչին դատի են տվել պիցայի մեջ թքելու համար

Թուրքիայում սկսվել են պիցայի մեջ թքած առաքիչի գործով դատական լսումները։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ նրան կարող է մինչև 18 տարվա ազատազրկում սպառնալ։ Միջադեպը տեղի է ունեցել Էսքիշեհիր քաղաքում՝ մարտին։ 18-ամյա առաքիչ Բուրաքը բացել է տուփը և հեռախոսով կռացել է դրա վրա։ Նա թքել է պիցայի վրա, իսկ հետո տարել է այն հինգերորդ հարկ՝ Հուսեյն […]

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների։ Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ագրեսիայի դեպքում իրենք չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ, ինչ գործողություններ կլինեն։  «Ես միայն կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ […]

Անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի լրագրող Մարկ Պերելմանին` խոսելով մի շարք հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Փաշինյանը նշել է, որ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկվածը վերաբերել է ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը: «Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ […]

Անպատասխան կրակ. ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն  Արշավիր Ղարամյանը վիրավորված շան լուսանկարներ է հրապարակել ու զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել: «Անպատասխան կրակ… Հզորներ կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի