13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ տարվող հայատյաց և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումը եղավ 1992 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները: Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետև ադրբեջանական զորքերը մտան Մարաղա: Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան։ Երբ հաջորդ օրը հայկական ուժերը գյուղն ազատագրեցին, հայտնաբերեցին ազգությամբ հայ քաղաքացիական անձանց բազմաթիվ խեղված դիակներ: Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, և ավելի քան 60-ը գերի են […]

Տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Ահազանգում է Տիգրան Աբրահամյանը

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների: Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի […]

Բաքուն՝ հայկական «հակահեղափոխության» մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն, Հայաստանի վարչպետի հայտնի ոճով, թե «ով մեզ դեմ է, հեղափոխությանն է դեմ, պրովոկատոր է», մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  հայտարարությունը: Հիշեցնենք, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Ադրբեջանի պաշտպանության նախարարության […]

Օրը 24 ժամ ժողովրդի ականջը լցնում էին, թե բա՝ ղարաբաղցի պաշտոնյաները թալանչի են ու մարդասպան: Առաջին անգամ ունենք իշխանություն, որը վարում է հակաղարաբաղյան քաղաքականություն

Առաջին անգամ, և ի դժբախտություն մեզ, մենք ունենք իշխանություն, որը վարում է հակաղարաբաղյան քաղաքականություն: Դա արդեն ակնհայտ փաստ է: Եթե ամիսներ առաջ արցախյան գոյամարտը, մեր փառապանծ հաղթանակներն ու զոհերի անմար հիշատակը նսեմացվում էր կարպիսփաշոյանական և սասունմիքայելյանական մակարդակով, այսօր արդեն նշաձողը բարձրացվեց ընդհուպ մինչև առաջին տիկնոջ: Հատկանշական է, որ այդ հակաղարաբաղյան քարոզչությունն ու մանիպուլյացիան սկսվել էր […]

Մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցողը չենք. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ «Համանախագահների և արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումը անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Այդ տեքստի շուրջ բոլորս էլ համաձայնել ենք։ […]

Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։ Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք […]

Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի պայմանավորվածությունը։ Այս մասին ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ երաշխիք կա, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին սադրանքի չի գնա, ինչպես արեց 2016 թվականին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների հայտարարության մեջ գրված է, որ կողմերը հղում […]

Վտանգավոր սահմանին են հասնում. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ «Սասնա Ծռերին»

Արդեն վտանգավոր սահմանին են հասնում, այսպես կոչված, «Սասնա ծռեր» խմբակցության, խմբավորման կամ կուսակցության, ոնց ուզում եք համարեք, անհեթեթ հայտարարությունները, մեղադրական նոտայով հայտնած մտքերը, ինչ-որ վերացական ակնարկները։ Ի վերջո, համբերությունն էլ իր չափն ու սահմանը ունի։ Բավականին տևական ժամանակ է անհասկանալի պատճառներով այս խմբավորման կարկառուն ներկայացուցիչները պահը բաց չեն թողնում հակադարձելու Սամվել Բաբայանին, չունենալով հակադարձելու ոչ […]

Ադրբեջանական բանակը պատրաստ է պատերազմի, ոչ թե խաղաղության. Բաքվի պատասխանը՝ Տոնոյանին

Աշխարհում բոլոր բանակները պատրաստվում են պատերազմի, ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյախլին՝ պատասխանելով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության, թե Հայաստանը պատերազմ չի ուզում  և հորդորում է Ադրբեջանին պատրաստել բանակը խաղաղության: Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է՝ եթե հայերը խաղաղություն են ուզում, պետք է լքեն Արցախը՝ նշելով, որ ադրբեջանական բանակը […]

Ինչ է թողել Սերժ Սարգսյանը, ինչ ունի այսօր Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի ողջ ելույթը ԵԿՄ-ում` -Արցախի մասով` լո-լո էր … Շատ պարզ պատճառով. -Ինքը գոնե Սերժ Սարգսյանից ժառանգել է` -Տարածքներ կարգավիճակի դիմաց` -Բանակցային-ինստիտուցիոնալ ժառանգությունը. -Ինքն այժմ ունի եւ բանակցային սեղանին է դրված` -Տարածքներ` խաղաղության դիմաց տարբերակը` -Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակի. Հ.Գ. -Սերժ Սարգսյանը նրան թողել է Ժնեւի, Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություն-ձեռքբերուները. -Ոչ մի խոսք այդ մասին. որովհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված