08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։ «Նախարարների մակարդակով եղել են […]

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Էրդողանի հետ

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում: Նշվել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է եղել: Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ […]

Բաքվում հայերի ջարդերից անցել է 30 տարի

Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: 1990թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած ջարդերը կազմակերվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի […]

Շրջանցեք Իրանի և Իրաքի օդային տարածքները․ հայտարարություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, […]

Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջեւ. Պարգեւ սրբազան /տեսանյութ/

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին: Այսօր մարդաշատ էր Արցախի առաջնորդարանը: Ավելի վաղ արած հայտարարությանը հավատարիմ՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հանդիպման է հրավիրել առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերին և նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներին: Արցախի հոգևոր առաջնորդը, նախորդ ամիսների անցուդարձի հաշվարկով և առաջիկա շրջանում դրանց […]

Ուկրաինական ինքնաթիռը խոցել է Իրանը․ Ռոհանիի խոստովանականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին թվիթերյան էջում խոստովանել է, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի ԶՈւ կողմից: «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո ԱՄՆ կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել։ Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ […]

Ադրբեջանցիները ջարդված էջերով կեղծ լուրեր են շրջանառում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քանի կեղծ պռոֆիլների և տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, ևս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատեն։ Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք […]

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 167 ուղևորները մահացել են

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի ենթարկված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում տալով իրանական ԶԼՄ-ներին։ Հիշեցնենք, որ  Թեհրանում վթարվել է ուկրաինական ուղևորատար օդանավ՝ 180 ուղեւորներով և անձնակազմի անդամներով։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի […]

ՀՀ-ում բացահայտ նկատվում են դիկտատուրայի սաղմեր, որի շահերն ամբողջությամբ սպասարկում են գործող վարչակարգին

Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»: Գարեգին ՆԺԴԵՀ Ժամանակակից աշխարհում սոցիոմշակութային կյանքի այլ ոլորտների նման քաղաքական կյանքում ևս բեմը և բեմականացումը, թատրոնը և թատերայնացումը քաղաքական գործընթացների անբաժան մասն […]

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները, տեղեկացնում է Regionmonitor.com-ը: Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ: Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված