11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թալիշները հրաժարվում են ենթարկվել բանակ մեկնելու` Ալիևի հրամանին

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու` Ալիևի հրամանը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ […]

Ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից գործող մի շարք սահմանափակումները

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից գործող մի շարք սահմանափակումների և կարգավորումների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից […]

Թուրքը չի փոխվել 100 տարի անց։ Չի եղել մի կին, որ խուսափի բռնաբարությունից

Աղուն Տեր Պողոսյանի պատմությունը 1916 թ., Վան Աղուն Տեր Պողոսյանը պատմում է, որ 1914 թ. զորահավաքին թուրքական ոստիկանությունը նրանց գյուղում, ծեծ, կողոպուտ ու ավերածություններ անելով, զորք է հավաքագրել: Որից հետո հավաքել են գյուղում մնացած մոտ 60 երիտասարդներին, որոնց գյուղից հանել են ու կոտորել: Գյուղից դուրս գետնահորերում թաքնված, զինված տղաները, կոտորածի լուրն իմանալով, գալիս են օգնության: Կանանց […]

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դարձավ պետական. մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ Արցախի Հանրապետության նախարգահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում […]

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ […]

ԵՄ-ի կոչը Թուրքիային. դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

«Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափման գործում:  Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա՝ ապաէսկալացիային նպաստելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը», – Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել […]

Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է Մանուել Մանուկյանը

Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում ստացած վիրավորումով այսօր Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Մանուել Մանուկյանը, գրում է «Փաստինֆո»-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Արցախ էր մեկնել ոչ միայնակ, այլ ընկերների հետ։ Նրանցից մեկն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ու զոհվել, իսկ Մ.Մանուկյանը վնասվածքով տեղափոխվել Երեւան։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի