04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պատերա՞զմ` սպասում են հրամանի/վիդեո/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ազատամարտիկները արդեն պատրաստվում են մեկնել դիրքեր. «Կապ չունի ապահով ենք, թե անապահով, բոլորս էլ հաստատ գնալու ենք: Կանգնելու ենք զինվորի կողքին: Սպասում ենք մեր հրամանատարի՝ պաշտպանության նախարարի թույլտվությանը»: «Պարոն Ալիև, դու ավելի լավ է քո ժողովրդին լողալ սովորեցնես, որ Կասպից ծովով […]

«Անկարող եմ նկարագրել հուզումս»/վիդեո/

Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն վերապատվելի Գրիգոր Յումշակյանը միշտ երազել է իր նպաստը ունենալ հայրենիքի սահմանամերձ տարածքների բարգավաճման գործում: Օրերս Յումշակյանը այցելեց Տավուշի մարզի սահմանային գյուղեր: Վերապատվելին հուզված էր: Նշենք, որ եկել էր  մասնակցելու  Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ Չորաթան գյուղի խաղահրապարակի բացմանը: «Անկարող եմ նկարագրել հուզումս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յումշակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Աղանդավորները սահմանի՞ն /վիդեո/

«Ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում ու մենք էլ մեր ծառայության մեջ ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային գյուղերում աղանդավորների հոգեւորսության դեպքերին,  ասաց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Տեղեկատվության անվտանգության մասնագետը զգուշացնում է /վիդեո/

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը տեղեկացնում է, որ ի սկզբանե  բիզնես անելու համար ստեղծված հայկական կայքերը որդեգրել են սխալ ինֆորմացիա տարածելու քաղաքականություն և հարկավոր է նման լրատվամիջոցներից  զգուշանալ. «Այսինքն` Ուկրաինական իրականության կամ Սիրիայի պատերազմի տեսանյութերը տեղադրվում են իբրև հայկական կամ ադրբեջանական հակամարտություն պատկերող կադրեր»,-մեկնաբանեց Քոչարյանը այսօր, սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ: Բլոգերը նշեց, որ […]

Հանրապետական կուսակցության 80 տոկոսն էլ է ընդդիմություն /վիդեո/

ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե Հայաստանում կա արդյոք արմատական ընդդիմություն և որ կուսակցություններն են դրանք, ասաց. «Չեմ ուզում նման անշնորհակալ գործով զբաղվել, բայց կարող եմ ասել մի, որ Հայաստանում ընդդիմություն են ոչ միայն այս կամ այն քաղաքական ուժի մաս կազմող հատվածները: Հայաստանում ընդդիմություն է գրեթե ամբողջ հասարակությունը: Ներքուստ համոզված […]

Ո՞ւր է հայրենիքը /վիդեո/

Ամերիկահայ  Լուիզա Ջամբազյանը Հայաստանն իր համար բացահայտել է սահմանին: «Անցած տարի առաջին անգամ եղա սահմանային գյուղերում: Այնքան զգացված էի, որ ասացի՝ եթե մեկը Հայաստան պիտի գա, ապա պետք է սահմանամերձ գյուղերը գա, որ տեսնի իսկապես ուր է հայրենիքը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Պատգամավորի «բացառիկ» առաջարկը /վիդեո/

Աղ ու հացով, երգով ու ուրախ տրամադրությամբ սեպտեմբերի 25-ին բացվեց Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի խաղահրապարակը: Անգամ երեխաները հուզված էին ու գիտակցում էին պահի արժեքը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տավուշեցի Գագիկ Մելիքյանը հրաժարվեց իր ձեռքով կտրել տոնական ժապավենը. «Այս անուշիկ ու սիրուն բալիկների իրավունքն է դա»,- ասաց պատագամավորը: Նշենք, որ խաղահրապարակի կառուցմանը նպաստել են հեռավոր […]

Սա ողբերգություն է /վիդեո/

«Այս իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է, մեզ մենակ պարգևատրումներն էին պակասում, այն էլ` նման խայտառակ պարգևատրումները` Արմենչիկով սկսած»,- անդրադառնալով Անկախության տոնին նվիրված պարգևատրումներին, մասնավորապես` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչումը շնորհելուն, ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Ըստ նրա` սա ուղղակի ողբերգություն է. «Սա դեռ ինչ է, էլի առաջ կգնանք, Արմենչիկին  կտան-կանցնեն շատերը: Գիտե՞ք` ինչի հետևանք է` գնում են դրսերը […]

Պետք է հակահարված տալ /վիդեո/

«Պատմության մեջ այդ ազգը ոչ մի զորավար չի տվել , ոչ մարշալ են տվել,ու ոչ էլ գեներալ: Պարզապես խաժամուժ է: Ու չի էլ կարելի իրենց մեղադրել, որովհետև մոնոգեն են »,-այսօր՝ սեպտեմբերի  28-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Առաքելյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, քանի որ վստահ չէ իր ուժերին, սակայն […]

Արցունքները խեղդեցին. Իմ սիրուն ձի, որտեղ թողիր իմ բալին … /վիդեո/

Արմանի մահից հետո՝ մայրը իր ապրելու իմաստը փորձեց գտնել երեք թոռների մեջ:Ինքն իրեն հուսադրեց, հպարտացավ՝ որդին սահմանապահ էր ու կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին: Արմանի որդին սիրում է զինվորական հագուստներ կրել, երազում է զինվոր դառնալ: Պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանը զոհվեց 2015 թվականի հունվարի 21-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի  Բերդի տարածաշրջանի սահմանագոտում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Արմանը երեք անչափահաս երեխա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի