25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ուշադրություն վարորդներին՝ ԱՊՊԱ-ն սպառնում է /վիդեո/

Ապպա համակարգն  արդեն 5 տարեկան է:Բյուրոն այսօր ամփոփել է անցած տարիների հաջողություններն ու բացթողումները: Ապպա համակարգի ներդրման ժամանակ առկա են եղել որոշակի վիճակագրական անորոշություններ, չի եղել պատահարների իրական վիճակագրություն:Մինչ համակարգի ներդրումը պատահարների թիվը տարեկան կտրվածքով 2 հազար էր, այսօր այդ թիվը հասել է 40-ից 45 հազարի, այսիչնքն պատահարները մոտ 20 անգամ ստվերային են եղել: Հայաստանի […]

«Ով ես դու՝ մի կռուշկա նավթ ուզող …». գազային կրքեր /վիդեո/

Ռուբլու անկման հետեւանքով , Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների հարազատներին ուղարկված դրամական միջոցները, որոնք կազմում էին մոտ երկու միլիարդ դոլարին համարժեք դրամ գումար, այսօր խիստ նվազել են, նշում է ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Այդուհանդերձ, Այվազյանի խոսքով՝ երկու-երեք տարի հետո Ռուսաստանը տնտեսական վերելք կապրի: Ռուբլու արժեզրկումը ոչ ցանկալի հետեւանք է ենթադրում նաեւ Հայաստանի համար, նշում է […]

Մխիթարվում են /վիդեո/

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկայան բանաձեւերին, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ մերժվեց, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է՝ վնասելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին։ Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ոչ ԵԽԽՎ պատվիրակների, ոչ էլ Ադրբեջանի համար: Նախարարը կարեւոր համարեց այն փաստը, որ […]

Եթե կան գրավյալ տարածքներ, ապա դրանք գրավվել են ԼՂՀ-ի կողմից. ՀԱԿ

«Մեր հասարակությանը հետաքրքրում է, թե ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ-ում: Սա իրականում դիվանագիտական տեխնիկայի հետ է կապված: Բայց պետք է հասկանանք,  որ այն ինչ կատարվեց Ստրասբուրգում ձախողում էր, ինչպես պնդում եմ ես,  թե՞ դիվանագիտական հաղթանակ, ինչպես պնդում են իշխանությունները»,-այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը, պնդելով , որ ադրբեջանական քարոզչամեքենան […]

Ռուս զինծառայողը պատմել է՝ ինչու է կեսգիշերին ջարդել գյումրեցի ընտանիքի դուռը /վիդեո/

Գյումրիի Անիի թաղամասում փետրվարի 1-ի  կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած ռուս զինծառայողը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովն է, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Ըստ զինվորի բացատրության՝ նա շփոթել է շենքը: Նախքան վերոնշյալ բնակարան գնալը զինծառայողը, խնջույքի է մասնակցել այդ թաղամասում: Նա բավականին շատ ոգելից խմիչք է օգտագործած եղել: […]

Վերջին հրաժեշտը Հրաչիկ Սիմոնյանին /վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր վերջին հրաժեշտն են տվել 88 տարեկանում մահացած ականավոր պատմաբան,  ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանին: Բացի գիտական գործունեությունից ակադեմիկոս Սիմոնյանը մասնակցել է նաեվ արցախյան շարժմանը:

Առաջին անգամ եմ լսում. ՀՀԿ պատգամավորը զարմացավ /վիդեո/

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում »,-այսօր ԱԺ-ում իր էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերի հետ կապված հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Ես ընդամենը եղել եմ էթիկայի հանձնաժողովի անդամ, այսօր ստացվում է, որ այս կազմով վերջին նիստն է կայացել էթիկայի հանձնաժողովի: Ըստ կանոնակարգի, խմբակցությունները նոր անդամներ են առաջադրելու: Ես […]

«Փղերի նախաճաշ» ընտրություններից առաջ /վիդեո/

Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզչությանը հատկապես մեծ եռանդով լծված էին հենց «Դաշնակցության» գործիչները, ԲՀԿ-ի որոշ անդամներ: Այնպես որ 2017թ. ընտրություններից առաջ արդեն մեկնարկել է իշխանության վերաբաշխման գործընթացը: Եւ այս սահմանադրական փոփոխությունների առանձնահատկությունը հենց այն է, որ «փղերի նախաճաշը» արվում է ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ այս նախաճաշի մասնակիցներն այլևս կասկած չունեն: Այս մասին […]

Էտ ջրից մեզ էլ կհասնի. Սեյրան Սարոյան /վիդեո/

«Որովհետեւ այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,-այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում,  անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողվի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատմանը՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը (գեներալ Սեյրանը) : «Հիմա էս ավելի լավ է, որ իրենք բարձրացրին, հիմա տեսնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի