Քրիստինե Մելքոնյանը ազատվել է Գլխավոր դատախազի խոսնակի պաշտոնից
Հայտնի հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո ստանձնել էր գլխավոր դատախազության մամուլի խոսնակի պաշտոնը, այլևս դատախազությունում չի աշխատում: Ք. Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, Դատախազությունից տեղեկատվություն ստանալու, հարցումներ անելու և լրատվական գործունեությանն առնչվող այլ հարցերով, այսուհետև խնդրում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին՝ (010) […]





































