21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մխիթարյանն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո վերջապես խաղադաշտ վերադարձավ ՝  հայտնվոլեվ  «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Նա օգնեց անգլիական ակումբին  վստահ հաղթանակ տանել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում: Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցն էր հոլանդական «Ֆեյենորդը», որը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բաց թողեց 4 անպատասխան գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Հոլանդիա)՝ 4:0: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» […]

Ռուսաստանը չի փոխի ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

Ռուսաստանը չի պատրաստվում փոխել ԵԱՀԿ Մինսկի իր համանախագահ Իգոր Պոպովին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա, պատասխանելով հարցին, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն փոխում են համանախագահներին, արդյոք Ռուսաստանհը նույնը չի անի, ասել է, որ ԱՄՆ և Ֆրանսիայի պարագայում սա դեսպանների հերթական փոփոխություն է։ «Ռուսաստանի համանախագահ Իգոր […]

Մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին սպանելու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել շարքային Ա.Ներսեսյանին: Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի ժամանակ մարտական դիրքում՝ միևնույն հերթափոխում, որպես դիտորդներ հերթապահել են շարքայիններ Ա.Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը։ Վերջինիս՝ դիտակետում քնելու պատճառով նրանց միջև […]

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացվել Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմիստորաբաժանման եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն իրականացրելեն չհայտարարված այց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկհաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են նրանցնյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքներիապահովման […]

Գազի սակագինն իջեցվեց

Հանրային ծառայությունները կարգավորող կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում ուժը կորցրած ճանաչեց այս տարվա մայիսի 31-ի որոշումը: Հանձնաժողովը նաև սահմանեց գազի նոր սակագները; Ըստ այդմ` որոշվեց սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև վեց հարյուր խորանարդ մետր բնական գազի համար  հարյուր […]

«Իմ Արցախ» համահայկական հեռուստամարաթոնին հավաքվել է 15 միլիոն 428 հազար դոլար

Նախօրեին անցկացվեց «Իմ Արցախ» խորագրով 19-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս անգամ հավաքվեց 15 մլն 428 հազար 777 ԱՄՆ դոլար: Ամենամյա հեռուստամարաթոնին հավաքված ամբողջ գումարը կուղղվիԱրցախում քառօրյա պատերազմի ժամանակ տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:    

Տեսնում է հոգու աչքերով. Լուսինեին բեմ ուղեկցեց Գայանե Ասլամազյանը /վիդեո/

Լուսինե Դավթյանը կյանքը ընկալում է հոգու աչքերով: Ծնված օրից տեսողական խնդիրներ ունեցող աղջիկը իր կամքի և աշխատասիրության շնորհիվ շարունակում է բարձրունքներ նվաճել: Լուսինեն 32 տարեկան է: Նա բացարձակ գերազանց ավարտելով Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ուսումը շարունակել է նաև մագիստրատուրայում: Լուսինեն ցանկանում է բարձրացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները: «Ես ուզում եմ հանդիսանալ միջնորդ, կամուրջ , […]

Սպասելիքները վերացա՞ն

Գերագույն խորհրդի նախկին պատգամովր Ազատ Արշակյանը համոզված է՝  ՀՀԿ-ին անդամակցելուց հետո վարչապետի վաչրկանիշն անկում կապրի: «Այլ կերպ ասած՝ վարչապետի վարկանիշը կհավասարվի  ՀՀԿ-ի վարկանիշին, ինչպես  դա եղավ  նախկին վարչապետների՝ Սարգսյանի ու Աբրահամյանի պարագայում:  Կարապետյանն իր վրա է վերցրել  մեր երկրի տնտեսական այս վատ վիճակի պատասխանատվությունը: Անձամբ ես կուզենայի, որ այլ կերպ լիներ:  Հավատը նորության վերաբերյալ պակասեց: […]

«Ես ի՞նչ գիտեմ, համագումարը քվեարկությունով է լինում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքով` ոչ ոք չգիտի ովքեր են լինելու ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար կազմում: Նշենք, որ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումար, ըստ մամուլի, փոփոխություններ են լինելու կուսակցության գործադիր մարմնի կազմում: «Ես ի՞նչ գիտեմ, համագումարը քվեարկությունով է լինում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Այվազյանը` մեկնաբանելով այդ լուրերը: Հարցին, թե քվեարկությունն ազատ է, նախօրոք չ՞ի ասվում […]

Կարեն Կարապետյանն անցավ Սերժ Սարգսյանին. Ժամանակ

«Գելլափ ԻՆթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրա­պարակել է սոցհարցման տվյալներ, ըստ որոնց` իր հանրային վարկանիշով Կարեն Կարապետյանը առաջ է Սերժ Սարգսյանից: Հրապարակված ցուցանիշներում ոչ այնքան ուժերի հարաբե­րակցությունն է խնդիրը, որ­քան դա հրապարակելու հանգամանքը ինքնին: Զար­մանալի չէ, որ Կարեն Կարա­պետյանը Սերժ Սարգսյանից առաջ է: Զարմանալի է, որ այդ մասին հրապարակավ հայտարարվում է: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի