20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը մարդաշատ է եղել եւ շատ բուռն. Ժողովուրդ

Օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ թերթի տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը […]

Եւս մեկ միֆ պայթեց. Հրապարակ

Մենք թեւակոխում ենք միֆերի տապալման ժամանակաշրջան։ Հեղափոխությունից անմիջապես հետո «կոռուպցիան իսպառ վերացվել է» թեզը սկսեց երերալ, երբ իշխանական մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու փոխնախարար, բռնվեցին կաշառք ստանալիս։ Ապա պարզ դարձավ, որ երիտասարդ իշխանությունն այնքան էլ գաղափարական ու աննյութապաշտ չէ՝ բարձր աշխատավարձերն ու պարգեւավճարները գաղտնի վայելել չհաջողվեց։ Իսկ «ԿամԱԶ»-ների եւ այլ թանկ նվերների, քավոր-սանիկներին պաշտոնների […]

Կաշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն փակել. «5-րդ ալիքի» տնօրեն

5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը Թիրախում  վաղուց էր հայտնվել , իսկ ինչո՞ւ, դրա համար կա 2 պատճառ. մեկը, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ ընկերն է, եւ երկրորդը՝ «5-րդ ալիքը» փուշ է այս մարդկանց կոկորդին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։ Նշենք, որ այսօր Արմեն Թավադյանը ձերբակալվել […]

Արմեն Թավադյանը ձերբակալվել է. ՀՔԾ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Այս մասին  ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Նա կասկածյալի կարգավիճակ ունի», – ասաց Օհանջանյանը՝ հիշեցնելով, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Վարուժան Մկրտչյանին։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին։ Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին […]

Շանսեր չեմ տեսնում, որ 2020-21 թվականներին տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա. Հրանտ Բագրատյան

2019 թվականին տնտեսության վիճակը կարող էր ավելի վատ լինել, բայց գալով 2020-21 թվականներին, շանսեր չեմ տեսնում, որ աստիճանաբար կլավանա. «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովին հայտարարեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ «Կառուցվածքային աճի տեսակետից միակ բանը, որ մի փոքր ավելի է աճել, քան տնտեսությունն է, մշակվող արդյունաբերությունն է։ Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի հռչակված նոր տնտեսական քաղաքականության արդյունքում […]

Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից. Ռոբերտ Քոչարյանի նամակը՝ արվեստի և մշակույթի գործիչներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությա նհանձնախմբ ֆեյսբուքյան էջի տրամադրության տակ է հայտնվել վերջինիս նամակը արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով: Ներկայացնում ենք նամակի տեքստն ամբողջությամբ. «Հարգելի բարեկամներ, Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել […]

«Ծիծաղելի է ուղղակի». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից։ Ափոյանը լրագորղների հետ զրույցում ասաց, թե իրեն բերման ենթարկելը համարում է վիրավորական վարքագիծ։ «Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ […]

«Փաշինյանն այդ սպառազինության հետ ի՞նչ կապ ունի». Էդուարդ Շարմազանով

«Բազմիցս նշել ենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի և առհասարակ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ կապված թաքցնելու որևէ բան չունի։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը և Արցախը հաղթել են ապրիլյան պատերազմում։ Մենք հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունենք, մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմում: Ավելին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ապրիլյանի հանձնաժողովը կփարատի […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի