21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պահանջում են կաշառքի գործով հարցաքննել Արայիկ Հարությունյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին հայտնել է պաշտպան Լևոն Սահակյանը։ «Մենք ուզում ենք ապացուցել, որ պարոն Լոռեցյանը ցանկացել է աշխատանքից ազատվել ձերբակալումից մի քանի օր առաջ»,- նշել է նրա պաշտպանը։ Դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն […]

Ռուստամ Բադասյանի կինը ֆիկտիվ աշխատանք է իրականացրել․ Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ  արդարադատության նախարարի կինն առանց մրցույթի որոշակի ժամանակ աշխատել է Լենա նազարյանի աշխատակազմում: «Պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան հետ փոխկապակցված անձը` կինը, Տաթևիկ Սարգսյանը, հանրային պաշտոնում նշանակվելուց հետո այլ անձի հետ համատեղ հիմնադրել է առևտրային ընկերություն և հիմնադրման պահից մինչ օրս, բացի բաժնետեր լինելուց, […]

Ինչո՞ւ Է Փաշինյանը լայնածավալ հակաքարոզչություն սկսել Վանեցյանի դեմ

Zham.am-ը գրում է․  «Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլորին համարում է «հակահեղափոխական», ովքեր չեն ուզում, որ իր գործը հաջողվի: 2018 թ.-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո  նա Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում հայտարարեց, որ բացի իր թիմից  բոլորը «սևեր են» և ուրեմն՝ «հակահեղափոխականներ»: Պետք է նշել, որ այս գործելաոճը բնորոշ է բոլոր տիպի հեղափոխականներին: Օրինակ՝ 1917 թ.-ին հեղափոխությունն իրականացրած վերնախավի 95 տոկոսը […]

Հաշվե՞լ եք՝ քանի ողբերգություն կարող է պատահել, քանիսը կարտագաղթեն․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝  մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ. «Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը»։ «Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։ Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ), -Իսկ […]

Սերժ Սարգսյանն այցելել է շախմատի ակադեմիա. նրան ուղեկցել է Տարոն Մարգարյանը

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա (Chess Academy of Armenia), որտեղ հետեւել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ 3-րդ նախագահին ուղեկցել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հուշամրցաշարն […]

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, […]

Իրավական նիհիլիզմի դրսևորումները պարզապես ապրում են իրենց ծաղկման շրջանը առնվազն ՀՀ դատախազության որոշ օղակներում

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականի հոկտեմբեր ամսին Մարալիկ քաղաքում Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ անցյալ տարի հոկտեմբերին՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց, հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ սկզբում քրեական գործի հարուցումը մերժվել էր, այնուհետև միայն դատական բողոքարկումներից հետո հնարավոր եղավ […]

«Պետք չի այս փուլում ինչ-որ բան ասել». ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ. Tert.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ։ Նա Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչի համար են իրեն հրավիրել. «Մի մասը նախաքննության գաղտնիք է, մի մասը… պետք չի այս փուլում ինչ-որ բան ասել։ Կուզեի իմանալ՝ ով է ձեզ տեղեկացրել այս քննչական գործողությունների մասին, որովհետեւ այս ամեն ամբողջը պետք է գաղտնիության  պայմաններում լինի»,-ասաց նա: […]

Եղվարդի ծննդատունը լուծարվում է․ բուժաշխատողները բողոքում են

Եղվարդի ծննդատան բուժաշխատողների համար հասկանալի չէ, թե որն է հիմնարկի լուծարման պատճառը: Բողոքի ակցիայի մասնակցած ծննդատան բուժաշխատողները հարց էին ուղղում Առողջապահության նախարարությանը. «Ինչո՞ւ ժողովրդի կարծիքը չեն հարցնում: Եղվարդցին ուզում է, որ իր հարսը, աղջիկը այստեղ ծննդաբերի: Զորավանից պետք է գային, գիտեի, որ այսօր ծնունդ ունենք, բայց միանգամից գնացել էին Երևան: Ինչո՞ւ է ծնունդը գնացել Երևան: […]

Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերին հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը: 1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։ 2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։ 3. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված