Իշխանական քարոզիչները նման են հիվանդի, որի մոտ հայտնաբերվել է ուռուցք, բայց նա ուրախանում է, որ փայծաղը մեծացած չէ. Արմեն Աշոտյան
«ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունից այս իշխանությունների համար դրական բան տեսնելու ջանքերը պայմանավորված են կամ հիվանդագին երեւակայությամբ կամ էլ՝ կաղող լեզվաիմացությամբ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների՝ նախօրեին արած հայտարարությանն ու այդ հայտարարության վերաբերյալ իշխանական թեւի մեկնաբանություններին։ Հիշեցնենք, համազեկուցողները անհանգստություն են հայտնել վարչապետի […]





































