02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մահացել է ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանում կյանքից հեռացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։ Քրեակատարողական ծառայության կայքում նշվում է, որ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։ 2019 թվականի հուլիսի […]

ԼՀԿ-ն այս քվեարկության մեջ անելիք չունի. չենք մասնակցելու այս ֆարսին. Էդմոն Մարուքյան

ԲՀԿ առաջնորդի մասին իշխանության նախկին և ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով 2018թ.-ից առ այսօր իշխանության կողմից ԲՀԿ-ի լեգիտիմության վերաբերյալ հնչած գնահատականները: Նրա խոսքով՝ իշխանության բոլոր՝ նախորդ և ներկայիս հայտարարությունները պետք է համադրել, որպեսզի հասկանալի լինի վերջինիս անկեղծ և ազնիվ լինելու չափաբաժինը: «Եկեք ազնիվ խոսենք. […]

«Դատապարտում եմ այս պահին մեր երկրում կատարվող քաղաքական հետապնդումները». Մարգսրիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ այս պահին երկրի օրենսդիր մարմնում տեղի է ունենում «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական»  խայտառակություն, երկրի օրենսդիր մարմնում ընդդիմադիր ամենամեծ խմբակցության նկատմամբ տեղի է ունենում կոշտ, շրիշակի մակարդակից էլ ցածր, «գեղցի» քաղաքական հետապնդում, փորձ են անում լռեցնել քննադատական ցանկացած խոսք,ակնհայտ է, որ «գործ է կարվում» […]

Փաշինյանը կա՛մ խամաճիկային կդարձնի դատական համակարգը, կամ կինքնաոչնչանա

Փաշինյանը կա՛մ խամաճիկային կդարձնի դատական համակարգը, կամ կինքնաոչնչանա Տևական ժամանակ է, ինչ գործադիր իշխանությունը միջամտում է դատական համակարգի և դատական իշխանության գործերին: Իշխանությունն ամբողջությամբ փորձում է դատական համակարգն ադապտացնել իրենց քաղաքական շահերին, ինչը մեծ սպառնալիք է մեր երկրի համար: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: «Ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն […]

Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքացրած Ռոման Ամոյանին

«Գետինը մտնեք ավելի լավ ա։ Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքցրած Ռոման Ամոյանին ու սա չեն անում թուրքերը, սա չեն անում ադրբեջանցիները…», – Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Ոչ ոք, ոչ մի հետևություն չի արել երկրում տեղի ունեցած փոփոխություններից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այն ինչ տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որքան ապօրինի, նույնքան էլ օրինաչափ է, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։  «Նայում եմ հիմա խորհրդարանում ընթացող քննարկումները ու հասկանում, որ ոչ ոք, ոչ մի հետևություն չի արել երկրում տեղի ունեցած փոփոխություններից։ Մի կողմից դատարկ խոսքեր են հնչում, իբրև թե այս ամենը զուտ […]

Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին. Լիլիթ Գալստյան

Դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Օ;իմպիական չեմպիոն Ռոման Ամոյանին բերման ենթարկելու միջադեպին: Նա գրել է. «ԱՄՈԹ Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց։  Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ […]

Ե՞րբ եք ԱԺ գալու ծխախոտի մաքսանենգության, ադամանդի արտահանման, երկաթի թափոնների ապօրինի արտահանման քրեական գործերով. Իվետա Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

Նոր Հայաստան, հին բարքեր։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը չունի որևէ իրավական հիմք, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։ «Պարո՛ն Արթուր Դավթյան, Դուք նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք և իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ։ Գալու է դրա ժամանակը։ Ուզում եմ հարցնել, ի՞նչ եք Դուք անում։ Դուք անսխալական […]

Արթուր Դավթյանը գործում է Նիկոլի պատվերով․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդությանը՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Թևանյանի գրառումը՝ ստորև․  «Քաղաքական կրկեսի վերածված հայրենիք Խորհրդարանում «դեժա վյու» է։ Այս ամենը մենք մեկ անգամ արդեն տեսել […]

Իշխանությունն անցել է քաղաքական հետապնդումների ավելի ինտենսիվ և բիրտ մեթոդների. Հայտարարություն

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած քաղաքական ուժը վերջին շրջանում անցել է քաղաքական հետապնդումների ավելի ինտենսիվ և բիրտ մեթոդների։ Այս անգամ հետապնդումների ուղղակի թիրախը խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է՝ դրա ղեկավարը, պատգամավորներն ու համակիրները։ Հայաստանում իշխանությունը զավթած ուժը կանգ չի առնում։ Ամեն օր առանց իրավական հիմքերի ոստիկանությունը բերման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված