Կորոնավիրուսի դեմ տապալված պայքար, տնտեսության անկում և այլն. սպասվելիք «թեժ աշնան» հիմքերը․ «Փաստ»
«Հայաստանի ներքաղաքական կյանքն աստիճանաբար նկատելի ակտիվանում է։ Իշխանությունների որոշումները և գործողությունները կոշտ քննադատության են ենթարկվում ընդդիմության կողմից։ Շատ է խոսվում այն մասին, որ իշխանություններն ի վիճակի չեղան կորոնավիրուսի համավարակի դեմ պատշաճ պայքար մղել։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը բնակչության թվի համեմատ վարակվածների ցուցանիշով ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում բացարձակ առաջատար է, մի խոսքով՝ Եվրոպայի «չեմպիոն» […]





































