24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է: Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային սկանդալ է հասունանում. Հրապարակ

Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձև է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է: Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ «Ֆուռերում» կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները […]

Արսեն Թորոսյանը Վրաստանի ԱՆ-ի հետ քննարկել է կորոնավիրուսի հարցը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է․ «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:  Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»։    

Վրաստանում մի քանի տասնյակ մարդիկ կարանտինի մեջ են` բժշկական հատուկ վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ըստ  Sputnik Գրուզիայի` այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, […]

Որքան էլ այսօրվա իշխանությունը Ալիևին համարի կիրթ անձնավորություն

Բա հիմա ոնց սրանց վերջին բառերով չբնութագրես։ Կառավարությանը հազիվ գյոզալ ՊՈԱԿ֊ը սարքի ֆեյքաբուծարան։ Ձեր ֆունկցիան թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարելն է։ Միլիոնները, որ ստանում եք, պայքարեք նման քարոզի դեմ, ոչ թե ատելություն ու մաղձ թափեք ձեր իսկ հայրենակիցների նկատմամբ։ Այս նկարը լավագույն ապացույցն է այն բանի, որ ադրբեջանցիների համար բոլորս էլ նույնն ենք ու իրենք մեզ` […]

Ծածկադմփոց են անում. ՁԻԱՀ կենտրոնի բժիշկները եւ հիվանդները կառավարությունից պահանջում են վերջ դնել միանձնյա որոշումներին /տեսանյութ/

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում պատասխանատուների հետ:   Հիշեցնենք, կառավարությունը որոշել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից: Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ […]

«Էրդողանն ու Ալիևը հանդիպում են Բաքվում, ադրբեջանական շպիոնները վխտում են, իսկ Նիկոլի ռեժիմը հազիվ Արցախի հերոսների վրա քրեական գործեր կարել տա». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանն ու Ալիևը հանդիպում են Բաքվում, ադրբեջանական շպիոնները վխտում են, իսկ Նիկոլի ռեժիմը հազիվ Արցախի հերոսների վրա քրեական գործեր կարել տա ու ընդդիմադիրներին հետևի և գաղտնալսի։   Բավական է արտաքին թշնամիներին թողած՝ ներքին թշնամիներ փնտրես։ Հ.Գ.Հայրենիքը սև ու սպիտակի ,հին ու նորի բաժանողը չի կարող […]

“I love you prime minister Nikol Pasinyan”. Դալարիկի Ժուժուն միացել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին /տեսանյութ/

«Դալարիկի Ժուժուն» (Էդգար Նահապետյանը) ևս միացել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին Կիսաբաց լուսամուտներից հայտնի Դալարիկի Ժուժուն, տեսաուղերձ է արել, որտեղ խոսել է, որ միանում է վարչապետի նախաձեռնած «ԱՅՈ» քարոզարշավին։  

Անհարմար բան ստացվեց. Հրապարակ

«Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։ «Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։  Համո «Շտաբը, ՔՊ վարչությունը, որի անդամը չեմ ես։ Եվ հետո՝ ի՞նչը պիտի ստուգեին, միանգամից մտածելը դժվար է, որ կարող են կեղծել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի