Ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում. շուրջ 5000 ստորագրությամբ փաստաթղթով նրանք քայլերթ են անում դեպի Կառավարության շենք
Մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից քայլերթ են անում դեպի Կառավարության շենք՝ ներկայացնելու 5000-ից ավելի ստորագրություններով փաստաթուղթը, որով պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն է: Ուսանողները նշում են, թե համավարակով պայմանավորված, երբ կրթական գործընթացը շարունակվել է հեռավար տարբերակով, եղել է ոչ բարձր որակով, ինչի հետևանքով ուսանողները տուժել են: […]





































