16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պարգև սրբազանը դիմել է մեր ազգին ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և 2 ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին

Սիրելի ժողովուրդ: Արցախի Թեմի առաջնորդ Պարգև սրբազանը դիմել է մեր ազգին ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և 2 ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։ Խնդրում եմ, օգնեք տեղեկացնել ձեր բոլոր ընկերներին: Օրը մեկ երկու աղոթքներով չբավարարվենք, այլ երկու ժամը մեկ աղոթենք՝ այսպես աղոթքի շղթա կազմելով, զորավիգ լինենք մեր բանակին, եղբայրներին ու հայրենիքին: Կարող […]

ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Արայիկ Հարությունյանի կողմից ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողների «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:

Ալիևը չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Խաղաղություն ենք մաղթում և՛ մեզ, և՛ իրենց, և՛ աշխարհին», – ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա ընդգծեց՝ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին: «Մեր երիտասարդները շատ խիզախ են: Հպարտ ու ուրախ եմ, որ այսպիսի երիտասարդ սերունդ ունենք: Բռավո իրենց, բռավո իրենց ծնողներին», – ասաց Պարգև […]

Թշնամին սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  «Արցախի ՊԲ-ն հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի […]

Եռաբլուրում թաղված միակ մահմեդականը.ցնցող պատմություն

«Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը»,- հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ.”Զոհվածի մականու՞նն է թուրքմեն եղել»: «Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի […]

Նիկոլ և Պետրոս՝ երկու ստախոս…

Նիկոլ և Պետրոս՝ երկու ստախոս… դուք երկուսով եք նստելու: Թե բա Հայկոյի ընտրությունների ժամանակ Ալիևը վախեցել էր, որ թավշյա ապուշությունը կհասնի Ադրբեջան… Սուուուուուտ… Աստված մեր առյուծներին պահապան: Մնացածի մասին կխոսենք հետո: Գրում է լրագրող Էդիկ Անդրեասյանը։ 

Թուրքական ինքնաթիռները Վրաստանի տարածքով օգնություն են հասցնում Ադրբեջանին

Մինչ թուրքական ինքնաթիռները Վրաստանի տարածքով օգնություն են հասցնում Ադրբեջանին, ռուսականները ստիպված են շրջանցելով օգնություն հասցնել Հայաստանին, գրում է լրագրող Բորիս Մուրազին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի