Արծրուն Հովհաննիսյանի եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը. Ուղիղ
Վարչապետը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, […]
Հայաստանը նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ռազմական գործողությունների ընթացքում նպատակահարմար չէ խոսել գագաթնաժողովի մասին: Բանակցություններ վարելու համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ»,- ասել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում […]
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը: «Ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես կցանկանայի առանձնացնել՝ հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղությունները»,- ասաց […]
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:
Նախաձեռնողականությունը դանդաղ անցնում է մեր ձեռքը: Ադրբեջանի զինուժի տեխնիկական միջոցները առաջնագծում բավականին նվազել են: Շփման գծի ողջ երկայնքով վառված տանկեր ու զրահամեքենաներ են: Էդիկ Բաղդասարյան
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված […]
Աշխարհ առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ, ցեղասպանների ու ահաբեկիչների դեմ: Գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն իր ինստագրամի միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Կապանում երեք նահատակ զինվորների հոգեհանգստի արարողությունից։
























