16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի խումբ հայ ցուցարարներ փակել են Հոլիվուդյան բուլվարի մի մասը

Մի խումբ հայ ցուցարարներ երկուշաբթի առավոտյան աշխատանքային ժամերին շարունակել են շրջափակել Հայլենդ պողոտայի Հոլիվուդյան բուլվարը: Հոլիվուդյան բողոքի ցույցը սկսվել է կիրակի երեկոյան և շարունակվել հաջորդ օրը: Նրանք պահանջել են բարձրացնել ԼՂ հակամարտության իրազեկվածության մակարդակը, նաև այդ կերպ աջակցում են Հայաստանին:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1328 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Նոյեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 776 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1328-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 57 599 (+1133) մարդ, այս պահին բուժվում է 35 381-ը (+166): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1796 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1413 (+22), այլ պատճառներով՝ 383 (+7): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

Առաջարկում եմ Իսրայելին այդ մարդասիրական օգնությունն ուղարկել ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Հայաստանն այժմ չի կարող ընդունել Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնությունը: «Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործում են խաղաղ քաղաքացիական անձանց հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», – ասել է […]

Իրական թշնամուն թողած ձեր ազգակիցների մեջ, ձեր կողքին դավաճաններ մի փնտրեք․ Վազգեն Սարգսյան

«Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք» […]

Այս պայքարում Տիրոջ զորկացության ներկայությունը կա։ ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին /տեսանյութ/

ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին Մեղրիին հարակից Նռնաձոր համայնքում ԱԹՍ-ի արկն ընկել էր գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյան մեքենայի վրա, բայց չէր պայթել։ Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում սարկավագին դիմավորեցին անակնկալ նվերով՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը նրան նոր ավտոմեքենա նվիրեց:

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայի սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Արմենպրեսի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է 7 զոհի մասին:  Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի